Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառով Եվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև ԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետ Անքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ Լավրով Աստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. Թրամփ Վարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորությունները Յակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերը Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր» Էդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանին 

Ինչո՞ւ են կրճատվել մեր պաշտպանության համար նախատեսված զորամասերը. Տիգրան Աբրահամյան

Բլոգոսֆերա

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսում այնպիսի թեմաների է անդրադարձել, որի մասին տեղեկատվությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար։

Այն առանձնահատուկ էր հատկապես 2018 թվականի հայտնի իրադարձությունների և սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի համատեքստում։

Այս բացահայտումները ցույց են տալիս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն պետք է շուտափույթ հեռանա, այլ նրա նկատմամբ պետք է իրավական պատասխանատվության ենթարկվելու գործընթաց սկսի։

Հասկանալի է, որ այս ասուլիսից հետո փորձ կկատարվի իրավական ողջ համակարգն ուղղել Մովսես Հակոբյանի դեմ, սև քարոզչություն սկսել և այլն, սակայն կան տեղեկություններ, որոնք հերքելը դժվար կլինի։

Երբ մամուլը գրեց այն մասին, որ Փաշինյանի կինը՝ տիկին Աննան, պատերազմի սկզբնական շրջանում գտնվել է ՊԲ հրամանատարի հրամանատարական կետում՝ բունկեռում, որևէ ձևով չարձագանքեցի։

Երբ Արցախում պատերազմի օրերին նույն տեղեկատվությունը շրջանառվեց Արցախում՝ կրկին լռեցի, սպասում էի, որ հրապարակային կխոսեին մարդիկ, ովքեր տեղում էին եղել։

Նույն մամուլը գրեց նաև, որ Փաշինյանն արգելել է ՊԲ բունկեռում գտնվել նաև մեծ հեղինակություն ունեցող և պատերազմի պանծալի ճանապարհ անցած գեներալներին։

Այսօր ՊԲ նախկին հրամանատար, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն իր ասուլիսում հաստատեց այս տեղեկությունները։

Նիկոլ, հարց, ի՞նչ գործ ուներ տիկին Աննան այդ բունկեռում՝ ինչ կարգավիճակով, ինչ նպատակով և ինչո՞ւ էր արգելվել արցախյան գեներալիտետի՝ պատերազմ հաղթած տղերքի մուտքը հրամանատարական կետ։

Երկրորդ, Մովսես Հակոբյանը պնդում է, որ պատերազմի երրորդ օրը, վարչապետ Փաշինյանը հրաման է տվել զինված ուժերին՝ կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Հարց, ինչո՞ւ, և ինչ նպատակով։ Ընդ որում՝ նա նշում է, որ այդ մասին կա ձայնագրություն։

«Չեն կարող հերքել, որովհետև պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այդ գործընթացի համար և գիտեն, որ գալու է ժամանակը և այդ գործառույթը չկատարելու համար պատասխան պետք է տան, խոսակցությունը ձայնագրել են», նշեց նա։

Վերջինիս խոսքերով, լրահամալրման փոխարեն Արցախ են ուղարկվել կամավորական ջոկատներ, որոնք հանդերձավորման, զենք, զինամթերքի հետ կապված խնդիր են ունեցել՝ ակնարկելով, որ այդ հարցերը պետք է լուծվեին ՀՀ-ում՝ մինչև Արցախ գալը, իսկ ՊԲ-ի վրա նման խնդիր չի եղել։

Գեներալ Հակոբյանը նաև պարզաբանեց իմ այն հարցադրումը, որն օրեր առաջ արել էի ԱԱԾ-ին՝ կապված Արցախի նախագահի այն հայտարարությանը, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է։

Հաստատելով այն փաստը, որ այդ ստորաբաժանումը հրամանը չի կատարել, միաժամանակ գեներալը նշեց, որ այդ ստորաբաժանումն իր գործառույթներից ելնելով այլ խնդիրներ լուծելու համար է նախատեսված՝ անուղղակի արդարացնելով նրա պահվածքը այդ իրավիճակում։

Մովսես Հակոբյանը նշեց, որ 2016 թվականից հետո հաստատված գնումների պլանում, 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո փոփոխություններ են արվել և այս պատերազմում մեր համար մեծ կարևորություն ներկայացնող որոշ զինատեսակների գնումը կամ կրճատվել է կամ առհասարակ հանվել է։

Ամենավառ օրինակը՝ ՀՕՊ ՏՈՌ համակարգերի երկու դիվիզիոնների կրճատումն է, որով նախատեսված էր փակելու ՊԲ հարավային և հյուսային հատվածը և արդյունավետ պայքարել անօդաչու թռչող սարքերի դեմ, որտեղ այս պատերազմում հսկայական խնդիրներ ունեցանք։

Ի դեպ, հաստատվեց նաև մամուլում շրջանառվող մեկ այլ տեղեկություն, ըստ Հակոբյանի՝ ՍՈՒ 30-ները առանց զինամթերքի են և անհասկանալի էր Փաշինյանի այն ոգևորությունը, երբ նշում էր, որ դրանք արդեն մարտական հերթապահություն են իրականացնում ՀՀ երկնքում։

Նրա խոսքերով, ձեռք են բերել ՍՈՒ 30 ՍՄ, ԶՈՒ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել։ Հարց, ինչո՞ւ են ՍՈՒ 30 ինքնաթիռները գնվել կամ այսքան ժամանակ գտնվել առանց զինամթերքի։

Ընդ որում՝ գեներալը նաև նշում է, որ ՀՕՊ Օսա-ԱԿ-ների գնումը համարել է սխալ ու ժամանակին այդ մասին զեկուցել՝ հաշվի առնելով դրա պահեստամասերի և հրթիռների հետ կապված մեծ խնդիրներ կան, այլևս չեն արտադրվում։

ԳՇ նախկին պետը նաև նշեց, որ վերջին երկու տարում մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվը, այսպես ասած, թուղթ գրողները, ավելացվել է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՊՆ և ԳՇ հաստիքացուցակները գրեթե կրկնապատկվել են, իսկ զորամասային օղակը՝ կրճատվել․ «Հրամանը շատ վատն է՝ 00038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից»։

Հարց, ինչո՞ւ են կրճատվել մեր պաշտպանության համար նախատեսված զորամասերը և ինչ խնդիր կատարելու համար է ավելացվել ՊՆ և ԳՇ վարչական մասի համար նախատեսված հաստիքները։

Ի դեպ, պարզվեց, որ Մովսես Հակոբյանին մեկուսացնելու և Արցախ գնալը չթույլատրելու համար նույնիսկ կեղծ կորոնավիրուսի պատասխան է տրվել, ինչը հետագայում այլ բուժհաստատությունում հերքվել է

Մովսես Հակոբյանը խիստ քննադատության ենթարկեց պատերազմի օրերին տարվող տեղեկատվական քաղաքականությունը, նշելով, որ հանրությանը իրադրության հետ կապված սուտ տեղեկություններ են տրամադրվել»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավար
Ամենադիտված