Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համար Ծիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասները Շոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետները Ականջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայել Շուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետները ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ Ուկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը Արզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Արարատում այսօր գրանցվել է +38.3°C 

Միքայել Մինասյանը հարցեր է ուղղել արցախցիներին

Բլոգոսֆերա

ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Արցախցիները սկզբում պետք է վերագտնեն իրենց հիշողությունն ու ինքնապահպանման բնազդը, հետո միայն կբացվի հույսը՝ վերակենդանացնելու այն, ինչ մնացել է Արցախից... 

Արցախն ինձ միշտ է զարմացրել։ Զարմանում էի այնտեղ ապրող մարդկանցով, նրանց պրագմատիզմով ու հողին կպած լինելով՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Ու միշտ մտածում էի, որ արցախցու հաջողության և կենսունակության հիմքում իր արմատներին հավատարմությունն ու սերնդեսերունդ փոխանցված պատգամներին ականջալուր լինելն է։

Ցավոք, վերջին 2.5 տարում պարզվեց, որ «նիկոլիզմի» թույնը հասել է նաև Արցախ՝ արցախցիներին կտրելով իրականությունից, զրկելով դարերով կերտված բնազդներից և ջնջելով հիշողությունը։ Արցախը զարմանալիորեն ողջունեց «հեղափոխությունը և նիկոլիզմը»՝ համալրելով դրա վկաների աշխարհագրությունը Երևանից մինչև «գլենդելադոնիռոստով»։ 

Արդյունքում, ընդամենը 6 ամիս առաջ, հետևելով Նիկոլի ուղիղ «օրհնությանը»,  արցախցիների ճնշող մեծամասնությունն ընտրեց ծաղրածու և թալանչի Արայիկ Հարությունյանին, մի մեծ մասն էլ՝ իրենց երկրի նախագահի դեմ մահափորձի ու բազմաթիվ վայրագությունների հեղինակ Սամվել Բաբայանին և սորոսածին, բովանդակազուրկ Մասիս Մայիլյանին։ Եվ միայն չնչին  տոկոս ձայն ստացան Նիկոլին ընդդիմացող, հող չհանձնող, դավաճանների հետ չգործակցող Վիտալի Բալասանյանն ու ՀՅԴ-ն։

Սա է իրականությունը։ Սա էր արցախցիների գիտակցված ընտրությունը։ Այս «հեղափոխական» հիմքով էլ Արցախը դիմավորեց 2020-ի պատերազմը։ Ու արցախցին պարտվեց  նախ իր ընտրության, հետո նոր թուրք-ադրբեջանական ագրեսիայի պատճառով։ Որովհետև եթե Արցախի նախագահը լիներ ոչ թե ֆեյսբուքաբնակ կապիկ, այլ՝ երկրի ղեկավար, ապա կզբաղվեր պետություն կառավարելով ու պաշտպանելով։ Որովհետև պատերազմի 44 օրվա ընթացքում Արցախի ընտրված ղեկավարության հիմնական գործը  Նիկոլի ստի կայսրության ծամածռվող խոսափողի դերն էր։ Արդյունքում արյունով պահված հայրենիքից զրկվեցինք։

Հիմա մի քանի հարց արցախցիներին.

Դուք թուրքի դեմ կռված, հաղթած ու դրանց գյուլի տակ ապրած ժողովուրդ եք, ինչո՞ւ ընտրեցիք սրանց։ Դուք այդ երեքից էլ զզվում էիք։ Ինչո՞ւ։ Որովհետև Նիկոլն «օրհնեց» ու դուք մոռացաք ով ո՞վ էր։

Դուք գիտեիք ինչ է պատերազմը, գիտեիք, որ կա անվտանգության երեք երաշխավոր. ձե՛ր ղեկավարությունը, Հայաստանն ու Ռուսաստանը։ Թե Հայաստանի ղեկավարը ինչ էր մտածում Արցախի մասին, բազմիցս գրել է, ասել ու 2.5 տարի արել է։ Իր հետ ամեն ինչ պարզ էր։ Ինչո՞ւ ընտրեցիք այդ եռյակին, ես անկեղծ չեմ հասկանում։ Որովհետև դուք նրանց և՛  չէիք սիրում, և՛ գիտեիք, որ նրանք պրոբլեմ ունեն Ռուսաստանի հետ։

Լավ, ընտրեցիք կլոուն Արայիկին, բայց այդ ընթացքում ուղիղ, բաց տեքստով ձեզ ասում էին՝ Սամվել Բաբայանն ու Մասիս Մայիլյանը Ռուսաստանի՝ ձեր անվտանգության երաշխավոր երկրի համար անցանկալի են։ Ավելին, վերջին 30 տարվա մեջ նրանք միակ հայ գործող պաշտոնյաներն են, միակ երկուսը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է։ Ինչո՞ւ ընտրեցիք։
Եվ այսքանից հետո, երբ Նիկոլը միանձնյա, առանց առաջին հերթին ձեզ, ապա հայությանն  անգամ տեղյակ պահելու ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարությունը, դրան հաջորդած 4 ամենակարևոր օրերին ձեր երկրի ղեկավարի միակ զբաղվունքը ֆեյսբուքում անընդմեջ հայտարարելն էր, թե ինքն է համոզել Նիկոլին, որ ստորագրի։ Կարծես դա իր կյանքի ամենակարևոր պատիվն է։ Զոհերով, վիրավորներով, անհետ կորածներով, փախստականներով զբաղվելու փոխարեն նա 4 ճակատագրական օր զբաղված է եղել միայն Նիկոլին քծնելով։

Ու հիմա, երբ տասնյակ հազարներով Երևանի հյուրանոցներում և Արցախում մնացել եք անտեր՝ մասնավոր բարերարների ու կազմակերպությունների հույսին, դուք դեռ լուռ եք։

Հադրութցիներ, դուք այլևս ոչինչ չունեք. ո՛չ հայրենիք, ո՛չ տուն, ո՛չ հող։ Դուք այս ողբերգությունը ձեր մաշկի վրա առաջին զգացողներն եք։ Լռում եք, որ ի՞նչ լինի։ Մարտունեցիներ, նույնը ձեզ է վերաբերում։

Ձեր ու մեր դժոխքը  հայրենիքի կորստով, ցավոք, չի ավարտվում. այն դեռ նոր է սկսվում։ Այս դժոխքի մեղավորն ու պատասխանատուն ձեր երկիրը՝ մեր բոլորի աչքի լույս Արցախը, քանդած Արայիկն է՝ իր Նիկոլով։ Հանձնեցին երկիրը, զոհեցին տղերքին ու մեր հայրենիքը։

Հիմա ուշքի գալու ժամանակն է։ Վերջին շանսը։ Հիշե՛ք, որ առյուծներ եք, ոչ թե անօգնական ինչ-որ բան։ Բզկտե՛ք դավաճանությունն ու արայիկիզմը։ Մաքրե՛ք Արցախը տականքներից։ Միացե՛ք դավաճանների դեմ ցույցերին Հայաստանում։ Խոսե՛ք։ Պայքարեք։ Մի՛ լռեք։

Վերականգնե՛ք ձեր հիշողությունը և վերագտե՛ք ինքնապահպանման բնազդը։ Միայն այդ ժամանակ կսկսվի Արցախի փրկությունն ու վերածնունդը։

Հ.Գ. Հայերն Արցախում ապրել են հազարամյակներով։ Դուք ժառանգել եք այդ հողը ձեր պապերից, ազատագրել եք թուրքերից, բայց պարտվեցիք ինքներդ ձեզ՝ հետ տալով այդ հողերը թուրքերին։
Արթնացեք, որ հայրենիք մնա փոխանցելու ձեր երեխաներին», - գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծխելու վնասները․ լուրջ սպառնալիք առողջության համարԾիրան․ օգտակար հատկություններն ու հնարավոր վնասներըՇոկոլադը գիրացնո՞ւմ է, թե՞ նիհարեցնում. ինչ են ասում մասնագետներըԱկանջի ցավը ինչի՞ մասին կարող է վկայելՇուրթերի ծավալի մեծացումը կարո՞ղ է վտանգավոր լինել․ ինչ են զգուշացնում մասնագետներըԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըԱրզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներինՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ ՊատարագինՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆիլիպոն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնություններըԱրարատում այսօր գրանցվել է +38.3°CԱՄՆ-ին կհաջողվի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. ԹրամփՀիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ. Վրաստանի վարչապետԵվրոպան պետք է վճարի Բայդենի օրոք Ուկրաինային մատակարարվող զենքի համար. ԹրամփԵՄ-ն պետք է դիտարկի Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը. Ֆոն դեր ԼեյենՓաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու (տեսանյութ)Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում ենՎիկտոր Օրբանը զրկվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնին վերադառնալու հնարավորությունիցՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԻրանը Իսրայելի պատճառով է հրաժարվել բանակցել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄԹրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անուններըԵթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱրգելափակված նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցը Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մակրոնը հայտնել է՝ Թրամփը պատրաստ էր ստորագրել «ճակատագրական» պայմանագիրը Մեդվեդևը հայտարարել է, թե ինչն է անընդունելի համարում Ուկրաինայի նկատմամբ գործողություններումԻսրայելը հայտնել է Էբոլայի տենդով առաջին վարակի մասին«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացՈւռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՈւկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի հետևանքները կարող են սարսափելի լինելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում էԼեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գոհացնում է Պուտինին և ցնցում է դաշնակիցներին. ՏուսկԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում խոցված ավելի քան 700 անօդաչու սարքի մասինԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը Կուբայի նախագահ Դիաս-Կանելը ԱՄՆ ճնշման ֆոնին՝ ստուգել է երկրի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներինՎենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԻրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացումԻնչպես Զելենսկին փչացրեց ԵՄ առաջնորդների ընթրիքը. ԶԼՄՇախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար ենԱրևմուտքում հայտարարել են՝ Ռուսաստանն ուզում է կռվել ԵՄ-ի հետԾառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մակրոնը կարող է լուծարել խորհրդարանը. 5 մլրդ 26 մլն դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակ»-ի համարՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին
Ամենադիտված