Նյուրնբերգի տրիբունալի աշխատանքը քաղաքակրթության հաղթանակն է․ Հայկո Մաաս
Բլոգոսֆերա
Նյուրնբերգի տրիբունալի աշխատանքը, որը սկսվել է 75 տարի առաջ, դարձել է քաղաքակրթության հաղթարշավ, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը:
«Ուղիղ 75 տարի առաջ սկսվեցին Նյուրնբերգի դատավարությունները: Այստեղ մարդիկ դատապարտվեցին պատմության ամենասարսափելի հանցագործությունների համար: Բայց դատավորները նրանց արդար դատեցին: Սա քաղաքակրթության հաղթարշավն է անմարդկայնության նկատմամբ», - գրել է Մաասը թվիթերյան իր էջում:
Ինչպես հայտնի է, 75 տարի առաջ այս օրը մեկնարկ տրվեց Գերմանիայի հիմնական ռազմական հանցագործների նկատմամբ Նյուրնբերգի դատավարություններին: Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը ստեղծվել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ` նացիստական Գերմանիայի ղեկավարության հանցագործությունները հետաքննելու համար:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)