Պարգև Սրբազանի մահվան վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում․ Վահրամ քահանա Մելիքյան
Բլոգոսֆերա
«Հարգելի գործընկերներ, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։
Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։
Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
Նշենք, որ քիչ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը մահացել է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)