Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ) Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ) 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ) Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Մանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» 

Արդյոք Արցախի համար աստղաբաշխական գումար է առաջարկվել, արդյոք Աննա Հակոբյանն ասել է՝ թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել. 13 հարց

Քաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրեց 13 հարց եւ բացահայտում արեց՝ երկրում ստեղծված իրավիճակի պատճառների մասին։ Ստորև ներկայացնում ենք դրանք․

«1. 2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ։ Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել որպես՝ առաջարկ Արցախի հարցը օգուտ Ադրբեջանի լուծման։ Երբ մեր պաշտոնյան բորբոքվել է՝ թե էս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին։ Արդյոք, երբ հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է՝ տես,թե անասուններն ինչ են առաջարկում, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի։

2. Արդյոք սուրճի սեղանի շուրջ ընտանեկան միջավայրում Նիկոլին ասվել է՝ մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։ Արդյոք նրա ամուսինը, միջամտել է՝ ինչ է եղել, թող մի 5 հազար հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել։

3. Արդյոք 2019-ի առաջին կեսին Նիկոլը հերթական հիստերիկ նոպայի մեջ ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունը իմ դեմ դավադրություն են պատրաստում։

4. Արդյոք 2019-ի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ, Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, արդյոք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի։

5. Հաշվե՞լ եք վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին, երեւի մի 30 անգամ, արդյոք եթե մինչեւ պատերազմը երեք անգամ առանց կուլիսային խաղերի զանգեր, դեպքերն այլ զարգացում չէին ունենա։ Հիշեցում, մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին, մտածեք՝ ինչու չի կարողացել։

6. Նիկոլը պատերազմից անմիջապես հետո հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեին. այդ դեպքում ինչու Պաշտպանության նախարարը Հայաստանում չէր եւ վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում։ Ինչո՞ւ էր պատերազմից ընդամենը մեկ օր առաջ ՀՀ ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալին Բալասանյանին, եւ եթե նա ներկայանար, կալանավորվելու էր։ Ինչու էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով։ Ինչու Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից։

7. Այս ամենի ֆոնին պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ի՞նչ էր անում վարչապետի ամուսինն Արցախում։ Նա Գորիսում թաքնվեց այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել։ Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության ոգեշնչման կարիքն ունեի՞ն, թե՞ պետք էր հետեւել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեն։

8. Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, աջուձախ շքանշաններ էր բաշխում, նվաստացնում էր Ալիեւին, արդյոք չէ՞ր մոտեցնում պատերազմը։ Հիմա ով է ում նվաստացնում, ծաղրում, ստորացնում։ Ինչո՞ւ Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիեւին։

9. Արդյոք ռազմական դրությամբ խոսքի, մամուլի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը, հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չուներ։

10. 2020 թվականի մարտի սկզբին Նիկոլն այցելեց Վրաստան։ Արդյոք միակ եւ անձնական խնդրանքը հարեւան երկրի ղեկավարությունից համարձակության համար մի բավական խմելուց հետո եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը։

11. Արդյոք պատերազմի առաջին օրերին Հայաստանի Հանրապետության անունից իբրեւ պաշտոնական բանակցող Իրանի Իսլամական Հանրապետություն է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր։

12. Վերջին ելույթում Նիկոլը քաղաքացիներին ասում է՝ մի վախեցեք, ասում է ամենավախկոտը, նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է Կառավարության առաջ իր կեցավայրի շուրջ։

13. Արդյոք 2019-ի ամռան այն օրը երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։ Արդյոք նրան մեծ դժվարությամբ են դուրս բերել ընկճախտից։ Արդյոք նա այդպես դողդողացել է նաեւ տարիներ առաջ «Կոշի» կալանավայրում՝ կին փաստաբանի ձեռքը բռնած։ Արդյոք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջի խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում։ Արդյո՞ք մինչեւ Ֆելքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել։ Մի վախեցեք, ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չէր գալիս։

Արդյոք սխալվա՞ծ կլինեմ, եթե ենթադրեմ, որ այս եւ այլ դրվագների տիրապետում են նաեւ տարբեր երկրների համապատասխան մարմինները։

Նիկոլը մի անգամ ասել է՝ մեր ժողորդին ես բոլորից լավ եմ ճանաչում, եւ ճիշտ է, եւ սուտ։ Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5 տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն ինքն է. անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափեի փողասեր։ Այս տեսակը դեռ իշխանության է Հայաստանում։ Այս տեսակը չի վերանալու, մեր խնդիրն է՝ այս տեսակին օր առաջ հեռացնել իշխանությունից, մեր խնդիրն է՝ պետական-հանրային կյանքում այս տեսակի ազդեցությունը այսուհետ բացառելը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գալու են, իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածեն ԱԺ-ում. Փաշինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա անվճար ընդունելության տեղերըFox: Թրամփը պնդում է, որ հեռախոսազրույցներ է ունեցել իրանցի պաշտոնյաների հետՑանկացած հանգուցյալ տապանաքար ունի․ Փաշինյանն ընդդիմության մասին (տեսանյութ)Չեմ բացառում՝ ՌԴ-ն գազի գինը կարող է բարձրացնել, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից կգնենք․ ՀԾԿՀ (տեսանյութ)Windows-ում հայտնաբերվել է ռեկորդային թվով խոցելիությունԻ.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ ՔԿԵվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեԼիտվան զորքեր կուղարկի Հորմուզի նեղուցում գտնվող առաքելությանը հակամարտության ավարտից հետոՄոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին․ դեսպանատուն«Եթե ամեն ինչ այս երկրում դուք եք որոշում, իրավապահ համակարգ, ԿԸՀ ինչո՞ւ ենք ձեւական պահում» Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավոր«Ժողովրդավարության բաստիոնում ընտրություններից առաջ լրատվամիջոց են փակում, գործազուրկ դարձնում» Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի. Փաշինյանը՝ Պուտինի մասինԳուտերեշը կոչ է արել ԱՄՆ-ի և Իրանի միջև լիակատար հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանՈրոշել ենք, որ Հայաստանում նոր ատոմակայանը պետք է լինի մոդուլյար տիպի. Դավիթ ԽուդաթյանԳագիկ Ծառուկյանը «ստոիկա» կտար իրեն գործարք առաջարկեի. Փաշինյան (տեսանյութ)CNN. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում ենԾառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)Եվրոպայի երեք խոշոր տերություններ խնդրանքով դիմել են Ռուսաստանին (տեսանյութ)Times Now. Հնդիկ նավաստիներ տեղափոխող երրորդ նավը մեկ շաբաթվա ընթացքում հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտՀայաստան–ISA համագործակցությունը մտնում է նոր փուլՈրևէ միտում չեմ տեսնում, որ Ռուսաստանը չի շնորհավորել Փաշինյանին․ Դավիթ Խուդաթյան (տեսանյութ)Ուղիղ․ Փաշինյանը Կառավարությունում պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացիներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Չեխիան կարգելափակի ԵՄ պատժամիջոցները Իսրայելի ազգային անվտանգության նախարարի դեմԵրևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվիԿոշտա. Հունիսի 18-19-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցըՏուն չունես, մեքենա չունես, վարկ ունես, ի՞նչ պիտի անես, պիտի աշխատես և վաստակես եկամուտներ. Փաշինյան (տեսանյութ)Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը (տեսանյութ)Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասինՆիկոլ Փաշինյանը դատական հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստանի» դեմԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Ծիրանը, հանքային ջուրը և այլ ապրանքներն ի՞նչ գնով կարտահանվեն և որտե՞ղ Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմքԸնկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվել․Ծեծկռտուք անչափահասների միջև (տեսանյութ)Մեր ապրանքների մի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին. ՊապոյանԻրանը հրթիռային հարվածներ է հասցրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներին և Հորդանանում գտնվող ռազմաբազայինԳեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանքԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել ԻրանինFT. ԵՄ-ը քննարկում է Կալասին դիվանագիտական ​​պաշտոնից զրկելու հարցըՄանդատների հարցը ընդդիմադիր շրջանակներում կարող է բևեռացման և նոր հիասթափությունների ալիք բերել. պատգամավոր#ՈւՂԻՂ․ Կառավարության նիստ Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներԿապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակըՌուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետոՍասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ»
Ամենադիտված