Մահացել է դատապարտյալ
Իրավունք
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1985 թ.–ի ծնված Արթուր Առաքելյանը դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին, «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր: Ժամը 11:20-ի սահմաներում Ա. Առաքելյանը մահացել է: Նախնական ախտորոշումը` ինֆարկտ:
Արթուր Առաքելյանը 07.09.2010-ին Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 4 տարի 3 ամիս ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 176 հոդվածի 2-րդ մասով (կողոպուտ):
Փաստի կապակցությամբ՝ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում