Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումը 1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասին Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունը «ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անում Հորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ Մանդեբից Սևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. Վարդեւանյան Վեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է Պենտագոնին Կասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ 

Նախկին ակտիվիստ` ներկայիս պաշտոնյաների կարճ հիշողությունը

Վերլուծական

Ինչպես գիտենք՝ Հայաստանի հեղափոխական պաշտոնյաներից շատերը մինչ այս կամ այն պաշտոնը ստանձնելը եղել են հայտնի ակտիվիստներ: Սակայն, որքան էլ որ տարօրինակ չհնչի՝ երեկվա ակտիվիստներն, այսօր ստանձնելով տարատեսակ պաշտոններ, մոռացության են մատնել իրենց նախկին ակտիվիստական գործունեությունը, դա էլ դեռ բավական չէ՝ անում են քայլեր, որոնց դեմ հենց իրենք ժամանակին պայքարել են: 

Դիցուք՝ Մաշտոցի պուրակը վերջերս կրկին աղմուկի կենտրոնում է: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի արդյունքում մի քանի ամիս առաջ չորս հաստաբուն ծառ է հատվել: Մի քանի օր շարունակ՝ բնապահպաններն ու ֆեյբուքյան օգտատերերն ահազանգում էին հատումների մասին՝ հիշեցնելով, թե ինչպես էին պայքարում պուրակի ծառերի համար, երբ քաղաքապետը ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանն էր: Հիշեցնենք՝ պուրակի տարածքը քաղաքային իշխանության կողմից տնտեսվարողներին վարձակալությամբ տալու վերաբերյալ դժգոհություններ կան դեռ 2012 թվականից: Ծառահատումների դեմ պայքարն ուղեկցվում էր բազմամարդ ցույցերով: Ի վերջո, քաղհասարակության, մտավորականների և ակտիվ երևանցիների՝ ամիսներ տևած պայքարը հաջողությամբ պսակվեց․ 2013թ ապրիլի 29-ին Սերժ Սարգսյանը այն ժամանակվա քաղաքապետ Տարոն Մարգարյանին հրահանգեց՝ «Տարո՛ն ջան, սիրուն չէ», և պուրակը չպատվեց վաճառակետերով, այլ մնաց որպես կանաչ գոտի։Երևանի այսօրվա քաղաքապետ Հայկ Մարությանը մեծ խանդավառությամբ պայքարում էր այն ժամանակվա քաղաքապետարանի դեմ, իսկ ավելի կոնկրետ՝ Մաշտոցի պուրակում քաղաքապետարանի կողմից թույլատրված շինարարության դեմ, որն իրականացնելու համար հատվել էր մի քանի ծառ: Նա անդադար երևում էր տեսախցիկների առջև, բոցաշունչ հարցազրույցներ տալիս այն մասին, թե որքան վատն է քաղաքապետարանը և որքան արդար է ժողովրդի պահանջը, որ քաղաքի կենտրոնում առանց այդ էլ կանաչապատ տարածքներ գրեթե չկան, հիշեցնում էր, որ մեր մայրաքաղաքի կանաչապատ տարածքները Երևանի թոքերն են և այլն: Մի խոսքով, 2013 թվականին Հայկոն կիրառեց պոպուլիստական ողջ արսենալը: Մասնավորապես նա ասաց, որ քանի որ իրենք Մաշտոցի պուրակը ետ վերադարձրեցին ժողովրդին, դա նշանակում է, որ այն բոլորինն է, հետևաբար, այն հանրային տարածք է, և ոչ ոք իրավունք չունի համարելու այն իր սեփականությունը: Թե ինչ եղավ իշխանության գալուց հետո՝ անչափ հուզիչ էր… 


2013թ.-ին քաղաքային իշխանությունները հայտարարել են գինը մինչև 150 դրամ բարձրացնելու մասին, որից հետո տեղի են ունեցել բողոքի զանգվածային ակցիաներ և որոշումը չեղարկվեց։ Այդ ժամանակվա ակտիվիստներից մեկը Հայկ Մարությանն էր: 

Նախորդ տարվա օգոստոսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մեր պետության, երկրի շահերից է բխում, որ մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Վարչապետի տեսակետը, սակայն, իշխող «Իմ քայլը» խմբակցությունում ոչ բոլորն են կիսում:

Պատգամավորների մի մասն Ամուլսարի շուրջ ստեղծված թնջուկի առաջին օրերին` դեռևս մինչև վարչապետի հայտարարությունն, իրենց տեսակետը հայտնել էին և շարունակում են մնալ նույն կարծիքին՝ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի: Նրանց թվում էին Սոֆիա Հովսեփյանը, Վարազդատ Կարապետյանը, Էդգար Առաքելյանը: 

Սակայն, ուշագրավ է, որ, օրինակ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ նախկինում ակտիվորեն հանդես եկած Լենա Նազարյանը այդպես էլ հստակ դիրքորոշում չհայտնեց՝ Նոր Հայաստանում ինքը կո՞ղմ է, թե՞ դեմ հանքի բացմանը: «Իմ քայլի» մեկ այլ պատգամավոր՝ Արգիշտի Մեխակյանը, ով ի սկզբանե դեմ է եղել Լիդիանին հանքի շահագործման թույլտվություն տալուն, գտնում է, որ «այսօր հասել ենք այն գծին, որ չթույլատրելը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ»: 

Նախկին բնապահպան, ներկայումս կրթության փորձագետ դարձած Վահրամ Սողոմոնյանը, ով այսօր ջերմ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ, ժամանակին դեմ էր թե՛ Ամուլսարի, թե՛ Թեղուտի գործարկմանը, այսօր նա լռում է: Սորոսական Դանիել Իոաննիսյանը ժամանակին դեմ էր հանքերի շահագործմանը և ակտիվորեն այդ տեսակետն էր առաջ մղում, այսօր նա նույնպես լռում է: Լռում են բազմաթիվ բնապահպաններ, ովքեր, թերևս, հեղափոխությունից հետո հաջողացրին կպցնել իրենց բաժին դրամաշնորհը և Հայաստանի բնության ապագայի մասին հարցերը նրանց համար մղվեցին երկրորդ պլան: 

Օրեր առաջ պարզ դարձավ, որ 2021 թվականի փետրվարից թանկանալու է նաև էլեկտրաէներգիան: Սա նույնպես անչափ ուշագրավ է, քանի որ բոլորի հիշողության մեջ թարմ է Էլեկտրիկ Երևան շարժումը, որի ակտիվ անդամներից շատերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը այսօր իշխանության մեջ են: Այսինքն, այն ժամանակ, որպես ընդդիմադիր, որպես ակտիվիստ նրանք դեմ էին էլեկտրաէներգիայի թանկացմանը և կառավարությունից պահանջում էին քայլեր գործադրել թանկացումները կանխելու համար, իսկ այսօր , լինելով կառավարության անդամներ, զբաղեցնելով այլ զանազան պաշտոններ՝ վերջիններս ուսերն են թոթվում և հայտարարում, որ ոչինչ փոխել հնարավոր չէ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը այլընտրանք չունի ստեղծված իրավիճակում: 

Մի քանի տարի առաջ ակտիվ պայքար էր մղվում ԲՈՒՀ-ում տարկետման իրավունքի պահպանման համար: Այդ պայքարի ակտիվ մասնակիցներից Ռեստարտ նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը և իր թիմը այսօր առանց հետաքրքրության գեթ մեկ նշույլի են հետևում կրթական բարեփոխումներին և չեն աջակցում այն երիտասարդներին, ովքեր ամիսներ առաջ դուրս էին եկել փողոց իրենց բողոքը արտահայտելու կառավարության գործողություններից: 

Վերևում նշված օրինակները լավագույն կերպով ի ցույց են դնում այն տարբերությունը, որ դրսևորվում է նախկին ակտիվիստ՝ ներկայիս պաշտոնյաների վարքագծում: Իշխանությունը, ինչպես երևում է, քաղցր բան է և այն էականորեն փոխում է նաև այն սկզբունքները, որոնց համար մինչ իշխանության համը զգալը պայքարել են ակտիվիստի կարգավիճակում գտնվող, իսկ 2018-ից պետության համար պատասխանատվություն ստանձնած անձինք: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ«ԱՄՆ-ն այլ ճանապարհ ընտրեց»․ Արաղչին հարևաններին ուղղված նոր ուղերձ է հղելԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 16-ին «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն»․ Գուտերեշն ԱՄՆ-ին ու Իրանին բանակցության կոչ է անումՀորմուզից բացի՝ ևս մեկ նեղուց․ Եմենի ուժերը հետ են քաշվում Բաբ էլ ՄանդեբիցՍևանում սիգ որսալն արգելվում է․ վերահսկողությունը կտրուկ կուժեղացվի Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, որը ներկայացնում էր Դավիթ Իշխանյանի շահերըԲըրնհեմ. Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալով ավելի շատ կորցրեց, քան շահեց 2018-ի ընկալումը չի եղել նրա մասին, որ 2026-ին ռեկորդային թվի քաղաքական բանտարկյալներ ունենանք. ՎարդեւանյանՎեց զոհից հետո՝ ծանր մեղադրանք․ ամերիկացի մայորը հակադարձում է ՊենտագոնինԿասեցվել է «ԻԳԻԹ»-ի թթվասերի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ Նախ՝ պատերազմի ավարտ, հետո՝ ստուգումներ․ Թեհրանի պայմանը միջուկային օբյեկտների համարՄերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարելԱշխարհի առաջատար համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը կփոխվի. նախագիծԱՄՆ-ի երրորդ ավիակիրն արդեն Մերձավոր Արևելքում է․ ինչ է հայտնի տեղակայման մասին Ո՞վ է ասում, որ բնական մահ է սա. ես իրավունք ունեմ այդ կասկածը հայտնելու. ՆահապետյանՊեսկովը մեկնաբանել է Էստոնիայի կողմից Ռուսաստանի հետ սահմանը փակելու որոշումը«Թշնամանք չկա»․ Ռիհաննան պատասխանել է աղմկահարույց վեճի մասին լուրերինՀորմուզում նոր հարված․ նավթատարի շարժիչային հատվածում հրդեհ է բռնկվելՇենժենում՝ ԱԽՏՀ գագաթնաժողովի անցկացման տարածքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումներըՀրազդանում 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ձեռք ձեռքի՝ Հոլիվուդում․ Ջեների ու Շալամեի նոր համատեղ հայտնվելըՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարանԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային 8 միլիարդ եվրոյի նոր տրանշի հատկացումըԿարմիր գծեր էր անցել, իսկ Հ1-ը լավ արեց, որ չմոնտաժեց. Բորիս Մուրազին՝ եթերային միջադեպի մասինՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով 8 առաջադրումից հետո՝ առաջին «Օսկարը»․ Գլեն Քլոուզի հուզիչ երեկոնՎրաստանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի գործում ինքնիշխանորենԱշխատանքային խորհրդակցություն Կոտայքի մարզպետի աշխատակազմում6 ամիս արցունք, 20 նոր երգ․ Ջենիֆեր Լոպեսի անկեղծ խոստովանությունըԿրթությունը՝ վստահության հարթակ. Թամարա Վարդանյանը՝ Հայ-ռուսական II գիտակրթական համաժողովի պանելային քննարկման մոդերատորԱմերիկյան կործանիչը աղետի ազդանշան է տվել ԱՄԷ-ի տարածքի վրայովԴեփը վերադարձավ գագաթ․ «Էբենեզերը» մեկնարկեց 42 միլիոն դոլարովՊատերազմի ֆինանսական ցանցը․ Կիևը հրապարակել է 11 ռուսական բանկի տվյալներԲելառուսի և Լատվիայի սահմանին փախստականի դի է հայտնաբերվել Այ փսլնքոտներ, եկել մե՞զ եք ասում՝ ով է ռուսամետը, ով՝ արևմտամետը․ Արամ Մանուկյան52 200 ընտանիք՝ առանց հոսանքի․ նոր հարված Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքին Լևոն Զուրաբյանը սկանդալային գաղտնիք բացեց, թե երբ է Նիկոլ Փաշինյանը հեռացվել ՀԱԿ շարքերիցՀրդեհներ չորս արտադրական օբյեկտում․ Ազովում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանվելԼիտվան առաջարկներ է ներկայացրել Միացյալ Նահանգներին՝ ամերիկյան ռազմական բազայի տեղակայման վերաբերյալ 2018-ին իմ երեխային SMS էիք անում, ասում՝ արի մորդ դագաղը մորգից տար. Նաիրա ԶոհրաբյանԹրամփ–Պուտին–Սի հանդիպումից առաջ․ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել միջուկային զինաթափմանը Մասիս Մելքոնյանը իշխանության հետույքը շփոթել էր «սուրբ կովի» հետ. Նաիրա ԶոհրաբյանՂրիմի կամրջի երթևեկությունը սահմանափակվել է․ Ակսյոնովը հայտնել է հարվածի մասինԵրեք տերություն՝ ընդհանուր պատասխանատվություն․ Պեկինի ուղերձը խաղաղության մասին
Ամենադիտված