ԱԺ–ում կրքերը թեժանում են
Իրավունք
Այսօր ԱԺ հերթական նիստում վերաքվեարկվեց «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Քվեարկության ժամանակ վիճաբանություն առաջացավ պատգամավորների միջև։ Պատճառը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի՝ օրինագիծը մի քանի անգամ քվեարկության դնելն էր, ով պատճառաբանում էր, թե սարքավորումների հետ խնդիր կա, և պետք է վերաքվեարկել։
Այնուհետև, երբ նույն օրենքի նախագիծը երրորդ անգամ դրվեց քվեարկության՝ 67 կողմ ձայների մեծամասնությամբ այն վերջապես հաստատվեց։
«Մենք ամրապնդեցինք այսօր, որ արդեն քվեարկությունները և որոշումների ընդունումը այսուհետ զոռով է: Անընդունելի է ԱԺ կանոնակարգի խախտմամբ նման օրենք ընդունելը»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում