«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ երկրորդ նախագահը կամաց հակվում է այն մտքին, որ պետք է մասնակցի ընտրություններին եւ իր դեմքով։ Թիմակիցները 24/7 ռեժիմով մտնում են մոտն ու համոզում, որ իր ռեյտինգն ամենաբարձրն է՝ միայն ինքը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին։
Նախօրեին տելեգրամյան ալիքներից մեկի հարցումն էլ ուղղված էր դրան, ըստ որի՝ 46 տոկոս՝ ամենաբարձրն այսօր քաղաքական դաշտում ունի Ռ․ Քոչարյանը, իսկ Նիկոլ Փաշինյանն ունի ընդամենը 19 տոկոս, այն էլ՝ ադրբեջանցիների քվեարկության շնորհիվ։ Ոմանք կարծում են, որ թիմն արջի ծառայություն է մատուցում Քոչարյանին»: