Եգիպտոսում Կարմիր և Միջերկրական ծովերը կապելու նպատակով կկառուցվի ճեպընթաց երկաթուղի․ Lonely Planet
Համաշխարհային ՄամուլԵգիպտոսը նախատեսում է կառուցել երկրի առաջին ճեպընթաց երկաթուղային գիծը, որը կապելու է Կարմիր ծովը Միջերկրական ծովի հետ, հաղորդում է Lonely Planet-ը: Երթուղին ձգվելու է հազար կիլոմետր։ Այն միացնելու է 15 կայարան, ներառյալ՝ 2015 թվականին սկսված հսկայական շինարարական նախագիծը, որը նախատեսում էր երկաթուղու կառուցումը Կահիրեից մոտ 45 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կառավարական շենքեր հասնելու համար։ Երկաթծի շինարարությունը նախատեսվում է ավարտել երկու տարի հետո: Ըստ թերթի՝ երկաթուղու նախկին համակարգը հնացած և թերֆինանսավորված է: Ներկայումս Եգիպտոսը ամսական կտրվածքով ստանում է ռուսական արտադրության նոր մեքենաներ՝ իր շարժակազմը արդիականացնելու համար: