Թուրքիայում ստեղծվել է «սփրեյ», որը մեկ րոպեի ընթացքում ոչնչացնում է կորոնավիրուսը․ Daily Sabah
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի Բուրսա քաղաքի Ուլուդագ համալսարանի մանրէաբանության ամբիոնի աշխատակիցները քթի «սփրեյ» են մշակել, որը, նրանց պնդմամբ, կարող է ընդամենը մեկ րոպեի ընթացքում սպանել կորոնավիրուսը, հայտնում է Daily Sabah թերթը: Genoxyn «սփրեյը» ամբողջովին ոչնչացնում է վիրուսը։ Հետազոտությունները սկսվել են նույնիսկ կորոնավիրուսի համաճարակից առաջ։ Այս մասին ասել է դեղամիջոցի համահեղինակներից մեկը՝ Սաբանչին: «Մենք ցույց տվեցինք, որ դեղամիջոցը հակաբակտերիալ ակտիվություն ունի, և համաճարակի բռնկումից հետո մենք մտածեցինք` կարո՞ղ ենք նպաստել COVID-19- ի դեմ պայքարին: Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ «սփրեյը» սպանում է վիրուսը բերանի և քթի հյուսվածքների վրա, ինչը կանխում է դրա տարածումը», - պարզաբանել է Սաբանջին: Հայտնի է, որ այն բացարձակ անվնաս է լորձաթաղանթների էպիթելային բջիջների համար: Գիտնականները պնդում են, որ այն բարձր արդյունավետություն է ցուցաբերում ոչ միայն COVID-19- ի, այլ նաև տարբեր մանրէների և սնկերի դեմ: