Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. 3 թեկնածու՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար (տեսանյութ) Axios. Ուիթքոֆը մեկնում է Շվեյցարիա՝ Իրանի շուրջ բանակցություններ վարելու «Բիլի Ջին Քինգի» երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականին Սեռական կյանքը 60-ից հետո. առասպելներ, իրականություն և առողջության կարևոր գործոն Հեշտ ծննդաբերություն և էպիդուրալ ցավազրկում․ ինչ պետք է իմանալ Համբույրի ուժը. արդյո՞ք համբուրվելն օգտակար է առողջության համար Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է Բրյուսել ԱՄՆ-Իրան հարաբերություններում նոր շրջադարձ․ խաղաղության բանակցությունները հետաձգվել են, բայց երկխոսությունը շարունակվում է Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է Ռազմաճակատից մինչև դիվանագիտություն․ ինչ է փոխվել վերջին 24 ժամում Պլաստիկ վիրահատություններ. գեղեցկության ձգտո՞ւմ, թե՞ անհրաժեշտություն Հայաստանի և Վրաստանի միջև մաքսային ու տնտեսական համագործակցության հարցեր են քննարկվել 

Տոնոյանի հարցազրույցը ինքնախոստովանական ցուցմունք է, որը կդրվի քննության հիմքում

Քաղաքական

«Ազգային Օրակարգ» կուսակցության անդամ Արա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1920 թվականին Կարսի հանձնման ժամանակ ինքնասպան եղան հայ սպաներ գնդապետներ Մազմանյանը, Մելիք-Հովսեփյանը, Բագրատունին և հազարապետ Չիլինգարյանը։ Թերևս նրանց մտքով չէր անցել հարցազրույցներ տալ և հիմնավորել, թե ինչու Կարսը հնարավոր չէր պահել, և որ իրենք ոչ մի պատասխանատվություն այդ հարցում չէին կրում կամ էլ միգուցե իրենցից յուրաքանչյուրն իր գործողություններում մի թեթև թերացել է։

100 տարի անց կրել ենք ծանր քաղաքական-ռազմական պարտություն, իսկ նախկին պաշտպանության նախարար Տոնոյանը հայտարարում է, որ մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ»։ Այստեղ առանցքային փաստարկը «չհասցնելն» է։ Ի դեպ հին փաստարկ է՝ պատերազմին պատրաստվելուն «չհասցնելով» էր խորհրդային պրոպագանդան արդարացնում Հայրենական մեծ պատերազմի սկզբնական փուլում Կարմիր բանակի խայտառակ պարտությունները։ Չհասցրեցիք, թե անգործություն դրսևորեցիք, թե երկուսն էլ միասին՝ այն էլ միտումնավոր։ Բայց կարծեմ թե հասցրեցիք հսկայական գումարներ ուղղել հնացած հակաօդային պաշտպանության միջոցներ և առանց սպառազինության ինքնաթիռներ գնելուն։

Տոնոյանն ընդունում է, որ թերի են գնահատվել Թուրքիայի անմիջական և վարձկանների զանգվածային ներգրավման ու մեզ ռազմամթերքի մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերը։ Զարմանալի անկեղծություն։ Հավանաբար չեն լսել թուրաքական տարբեր տրամաչափի պաշտոնյաների և քաղաքական գործիչների հայտարարությունները, դե լրատվամիջոցներն էլ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության մասին նյութերը տեղադրում էին հին շումերերենով։ Այնինչ ակնհայտ էր, թե ինչ ծավալներով ու մարտավարական եղանակներով են թուրքերն օգտագործում և օգտագործելու տարատեսակ վարձկան գրոհայինների, իսկ մատակարարման ուղիների հարցով նախապես աշխատել էր պետք, այլ ոչ թե կանխատեսումներ անել։

Պաշտպանության նախկին նախարարը փորձում է իրեն տարանջատել պատերազմից՝ նշելով, որ 2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Այստեղ հարկ է մի փոքր հստակություն մտցնել. իրավական տեսանկյունից Հայաստանում ոչ թե պատերազմ է հայտարարվել, այլ ռազմական դրություն է մտցվել։ Սրանք տարբեր իրավական ռեժիմներ են, ուստի ռազմական դրություն հայտարարելուց հետո էլ Գլխավոր շտաբի պետը շարունակում է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին։

Տոնոյանն անդրադառնում է նաև պատերազմի պատճառներին՝ նշելով, որ երկարաժամկետ և կայուն անվտանգության ապահովման ու տնտեսական զարգացման հարցերն առկա աշխարհաքաղաքական պայմաններում եղած բնագծերով և հայեցակարգային պաշտպանական կեցվածքով չէին լուծվելու, ու բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի։ Մինչդեռ պատերազմի և պարտության հիմնական պատճառներից էին պատերազմի փոխարեն խաղաղության նախապատրաստումն ու անթաքույց պարտվողականության քարոզը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքական-ռազմական հավասարակշռության խախտումը, որը պայմանավորված էր փաշինյանական ռեժիմի կողմից անվտանգության մարմինների և բանակի կառավարման համակարգի կազմաքանդմամբ ու Հայաստանի արտաքին քաղաքական մեկուսացման հետևողական քայլերով։

Եթե պատերազմում ռազմական գործողությունների ծավալման սցենարները կանխատեսվեին՝ հաշվի առնելով նաև վերջին տասնամյակում Մերձավոր արևելքում ընթացող մարտական գործողությունների փորձառությունը, և ռազմական գործում կիրառվեին նոր տեխնոլոգիական լուծումներ զինված ուժերի կառավարելիության բարձրացման ու զորատեսակների կարողությունների ավելացման նպատակով, մենք կունենայինք պատերազմի բոլորովին այլ արդյունք։

Այնինչ Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը հետևողականորեն.

–չնախապատրաստեց երկիրը և բանակը մոտալուտ պատերազմին,

–խառնաշփոթ մտցրեց բանակը պահեստազորով համալրելու գործընթացում,

–չօգտագործեց մեր զինված ուժերի հնարավորությունները թշնամու ստրատեգիական ենթակառուցվածքները խոցելու համար,

–ի վերջո կազմակերպեց պարտություն և ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթուղթ։

Այս ամենը վկայում է այն մասին, որ իշխանությունների պաշտոնական վարքագծում առկա է հանցավոր արարքների համակցություն, որի համար վերջինները պետք է պատասխանատվություն կրեն։ Հենց այս քրեաիրավական համատեքստում է, որ մոտ ապագայում քրեական հետապնդում իրականացնող մարմինները կպարզեն, թե արդյոք պատասխանատու պաշտոնատար անձանց և այդ թվում նախկին նախարար Տոնոյանի արարքներում առկա են մինչև ռազմական դրությունը և դրա ընթացքում հանցակազմի տարրեր, որոնք հանգեցրել են ողբերգական հետևանքների։ Այս առումով, Տոնոյանի հարցազրույցը մի յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է, որը, կարծում եմ, կդրվի քննության հիմքում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոսկու գինն աճել է 1.27%-ովՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ընդլայնման ուղղություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինայում հայտնել են 2022 թվականից հետո երկրից արտագաղթած բնակիչների թիվըՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԿամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԻսրայելը վիրավորված է ԱՄՆ-Իրան գործարքից. ՄեդվեդևԹուրքիայի հավաքականը սահմանել է ԱԱ-ի հակառեկորդԲոլիվիայի նախագահը հայտարարել է արտակարգ դրությունՌուսաստանում արձագանքել են Զելենսկուն Լեհաստանի բարձրագույն պարգևից զրկելու որոշմանըՄեդվեդևը խոսել է Իսրայելի հնարավոր արձագանքի մասին Իրանի շուրջ զարգացումների ֆոնի Փաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու (տեսանյութ)IRNA. Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Իրան՝ միջնորդական ջանքերի շրջանակներումՄեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով վիրավորվել է ավելի քան 80 մարդՈրպես անհետ կորած որոնվում է 1938թ. ծնված Նադյա ՂալաչյանըՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքինՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»Ճապոնիայում սկսվել են ԱՄՆ-ի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններԱդրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոնԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. 3 թեկնածու՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար (տեսանյութ)Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող ռազմական ճանապարհով բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համարՎանաձոր-Սպիտակ ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է «Opel»-ին Times․ Սթարմերը կարող է որոշել հրաժարական տալ առաջիկա օրերինՍկսվել է Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման աշխատանքներըԴատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա ԶոհրաբյանԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասինՀայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների շարքում ենԵրևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե ՍիմոնյանԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է Կիևին զենքի համար 350 միլիարդ դոլար վճարիԿոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներLe Figaro. Մակրոնը կարող է լուծարել խորհրդարանը մինչև 2027 թվականի նախագահական ընտրություններըAxios. Ռուբիոն հաջորդ շաբաթ կայցելի Բահրեյն, Քուվեյթ և ԱՄԷԱյսօր Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն էՏարադրամի փոխարժեքները հունիսի 20-ինԹրամփը Սի Ծինփինին և Մոդիին անվանել է աշխարհի մեծագույն առաջնորդներՎլադիմիր Սպիվակովի համերգը հետաձգվել է նրա հոսպիտալացման պատճառով Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են. ՏԿԵՆWSJ. ԱՄՆ-ը և Կատարը քննարկում են Իրանի կողմից սառեցված 6 միլիարդ դոլարի օգտագործման հարցըԽոշոր ավտովթար՝ Երևանում. թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Axios. Ուիթքոֆը մեկնում է Շվեյցարիա՝ Իրանի շուրջ բանակցություններ վարելուՓրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքներըԲաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Աբրահամյան«Բիլի Ջին Քինգի» երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականինՄինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամորի ջրամատակարարումըՅուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ ՄանասյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԲրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» ԱԱԾ-ն անօդաչու թռչող սարք է գնել. երբ և ինչու. «Ժողովուրդ» Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. «Հրապարակ»
Ամենադիտված