Եկել են ինձ ձերբակալելու․ Ռուբեն Հակոբյանի աղմկահարույց գրառումը և ձերբակալության կադրերը (տեսանյութ) Զելենսկին վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին. Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ ԿԸՀ–ի (տեսանյութ) Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. 3 թեկնածու՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար (տեսանյութ) Axios. Ուիթքոֆը մեկնում է Շվեյցարիա՝ Իրանի շուրջ բանակցություններ վարելու «Բիլի Ջին Քինգի» երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականին Սեռական կյանքը 60-ից հետո. առասպելներ, իրականություն և առողջության կարևոր գործոն Հեշտ ծննդաբերություն և էպիդուրալ ցավազրկում․ ինչ պետք է իմանալ Համբույրի ուժը. արդյո՞ք համբուրվելն օգտակար է առողջության համար Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է Բրյուսել ԱՄՆ-Իրան հարաբերություններում նոր շրջադարձ․ խաղաղության բանակցությունները հետաձգվել են, բայց երկխոսությունը շարունակվում է Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է Ռազմաճակատից մինչև դիվանագիտություն․ ինչ է փոխվել վերջին 24 ժամում 

«Հարսիս ինքնասպանությունը մեր ընտանիքի վրա ճնշման հետևանքն է»․ Հենզել Մկոյան

Վրաստան

«Վրացական երազանքից» Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է jnews.ge կայքը։

Հենզել Մկոյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ ճնշում են գործադրում իր ընտանիքի վրա, մեղավոր են այն բանում, որ իր եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ իրեն կամրջից ցած նետելով:

Ըստ նրա՝ իր հարսին ինքնասպանության են հասցրել դրանից առաջ տեղի ունեցած մի քանի միջադեպեր:

«2019 թվականին Պետրոսյանի որդին հարվածել էր իմ եղբորը՝ Մարտունին, նրա ամուսնուն, նա ուղեղի ցնցում էր ստացել, իսկ հետո 2020 թ.-ի մարտի 26-ին՝ փոխհրաձգության միջադեպից հետո, նրա որդուն բանտարկել էին: Նրանք թույլ չէին տալիս, որ խոսեր իր որդու հետ: Ամեն օր նա գալիս էր ինձ մոտ, լաց էր լինում ու ասում. «Թողեք լսեմ որդուս ձայնը»: Հետո եղբորս մահափորձը, երբ պայթեցրեցին նրա մեքենան: Եվ վերջին շրջանում նույնպես, ինչ ասես չբարդեցին մեզ վրա: Ընկերություններն են ստուգում, վճարված հարկը ստիպում են կրկին վճարել: Փակել են ՀԷԿ-ը: Նրանք ուզում են ոչնչացնել մեր ընտանիքը», – ասում է Հենզել Մկոյանը:

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորի խոսքով՝ այս ամենը միասին ազդել է իր եղբոր կնոջ վրա, իսկ վերջին օրերին հիդրոէլեկտրակայանի փակումը սթրեսի հիմք էր դարձել:

«Իհարկե, դա նրա համար սթրես էր, չէ որ տանը նրանք անընդհատ խոսում էին այդ մասին: Եղբայրս ինձ վերջերս ասաց՝ եկեք ամեն ինչ վաճառենք, գնանք այստեղից: Նա նաև շատ վատ տարավ ամուսնու նկատմամբ կատարված մահափորձը, իսկ Արմենի (խմբ. մահացածի որդին, որը մեղադրվում է զենքի ապօրինի օգտագործման մեջ) գործը դեռ փակված չէ: Հարցնում եմ, թե ինչու են երեխային ձերբակալել, ինձ ասում են՝ հավասարակշռության համար», – ասում է Մկոյանը:

Այսօր՝ հունվարի 27-ին, առավոտյան, ժամը 10:00-ի սահմաններում, Ախալքալաքի նախկին 1-ին զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամրջից Հենզել Մկոյանի եղբոր 50-ամյա կինն իրեն նետել է ցած:

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:30-ին, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Սամվել Պետրոսյանին, տեղի էր ունեցել ընդհարում Պետրոսյանի և Հենզել Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ էր տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել էին և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի էր ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև:

Ինչի հետևանքով ձերբակալել էին Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն:

Հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը և Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդին ազատ էին արձակվել 20 000-ական լարի գրավի դիմաց, բայց այս գործով դատավարությունը չի ավարտվել և որոշումը դեռ չի կայացվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներիցՆախկին նախարարին կասկածում են զորակոչային տարիքի տղամարդկանց երկրից դուրս գալուն աջակցելու մեջԱճառյան փողոցում «Nissan»-ը ինքնավթարի է ենթարկվել․ կա վիրավոր ՄԱԿ-ում քննարկվել է համաշխարհային անվտանգության նոր հայեցակարգըԵկել են ինձ ձերբակալելու․ Ռուբեն Հակոբյանի աղմկահարույց գրառումը և ձերբակալության կադրերը (տեսանյութ)Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավորՌուսական կողմը հայտնել է Կարմիր Լիմանում 47 շենք վերահսկողության տակ վերցնելու մասինԻտալիայի վարչապետը կոշտացրել է դիրքորոշումը Վաշինգտոնի նկատմամբՓրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելիԼավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը երկխոսության նկատմամբՓրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկանՏյումենի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ անօդաչու սարքերի հարձակումը հետ է մղվելUbisoft-ի համահիմնադիր և հայտնի խաղերի ստեղծողը զոհվել է ՖրանսիայումԶբոսաշրջիկներին զգուշացրել են Չինաստանում տարածված խարդախությունների մասինՆարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրելԼեհաստանը հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցելու ցանկության մասինՖրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել դադարեցնել Կիևի աջակցությունըՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատասխանել է միջուկային սպառազինությունների մրցավազքի արագացման մասին հարցինԻսրայելում հայտնել են Էբոլա վիրուսի հնարավոր առաջին դեպքի մասինԶելենսկին վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին. Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ ԿԸՀ–ի (տեսանյութ)Ոսկու գինն աճել է 1.27%-ովՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ընդլայնման ուղղություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինայում հայտնել են 2022 թվականից հետո երկրից արտագաղթած բնակիչների թիվըՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԿամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԻսրայելը վիրավորված է ԱՄՆ-Իրան գործարքից. ՄեդվեդևԹուրքիայի հավաքականը սահմանել է ԱԱ-ի հակառեկորդԲոլիվիայի նախագահը հայտարարել է արտակարգ դրությունՌուսաստանում արձագանքել են Զելենսկուն Լեհաստանի բարձրագույն պարգևից զրկելու որոշմանըՄեդվեդևը խոսել է Իսրայելի հնարավոր արձագանքի մասին Իրանի շուրջ զարգացումների ֆոնի Փաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու (տեսանյութ)IRNA. Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Իրան՝ միջնորդական ջանքերի շրջանակներումՄեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով վիրավորվել է ավելի քան 80 մարդՈրպես անհետ կորած որոնվում է 1938թ. ծնված Նադյա ՂալաչյանըՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքինՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»Ճապոնիայում սկսվել են ԱՄՆ-ի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններԱդրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոնԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. 3 թեկնածու՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար (տեսանյութ)Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող ռազմական ճանապարհով բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համարՎանաձոր-Սպիտակ ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է «Opel»-ին Times․ Սթարմերը կարող է որոշել հրաժարական տալ առաջիկա օրերինՍկսվել է Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման աշխատանքներըԴատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա ԶոհրաբյանԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասինՀայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների շարքում ենԵրևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե ՍիմոնյանԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է Կիևին զենքի համար 350 միլիարդ դոլար վճարիԿոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված