Եկել են ինձ ձերբակալելու․ Ռուբեն Հակոբյանի աղմկահարույց գրառումը և ձերբակալության կադրերը (տեսանյութ) Զելենսկին վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին. Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ ԿԸՀ–ի (տեսանյութ) Ընդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. 3 թեկնածու՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար (տեսանյութ) Axios. Ուիթքոֆը մեկնում է Շվեյցարիա՝ Իրանի շուրջ բանակցություններ վարելու «Բիլի Ջին Քինգի» երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի հավաքականին Սեռական կյանքը 60-ից հետո. առասպելներ, իրականություն և առողջության կարևոր գործոն Հեշտ ծննդաբերություն և էպիդուրալ ցավազրկում․ ինչ պետք է իմանալ Համբույրի ուժը. արդյո՞ք համբուրվելն օգտակար է առողջության համար Փաշինյանը Անվտանգության խորհրդի գրասենյակի փոխղեկավարին գործուղում է Բրյուսել ԱՄՆ-Իրան հարաբերություններում նոր շրջադարձ․ խաղաղության բանակցությունները հետաձգվել են, բայց երկխոսությունը շարունակվում է Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է Ռազմաճակատից մինչև դիվանագիտություն․ ինչ է փոխվել վերջին 24 ժամում 

Ոչ ոք մեր փոխարեն թշնամու ոտնձգությունները չի կանգնեցնելու․ ԳՇ պետի ուղերձը

Քաղաքական

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը շնորհավորական խոսք է հղել Բանակի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հարգելի΄ զինակից ընկերներ, այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:

2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:

Այս անհավասար պայքարում հայկական զինուժը,  ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գործում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին:

Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել: Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը... Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը: Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար:

Բանակն ընկճվելու իրավունք չունի. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև և այժմ, առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցության կարիք ունի:

Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ: Վստա΄հ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու:

Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը: Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:

Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու: Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոստանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:

Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին: Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ:  Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներիցՆախկին նախարարին կասկածում են զորակոչային տարիքի տղամարդկանց երկրից դուրս գալուն աջակցելու մեջԱճառյան փողոցում «Nissan»-ը ինքնավթարի է ենթարկվել․ կա վիրավոր ՄԱԿ-ում քննարկվել է համաշխարհային անվտանգության նոր հայեցակարգըԵկել են ինձ ձերբակալելու․ Ռուբեն Հակոբյանի աղմկահարույց գրառումը և ձերբակալության կադրերը (տեսանյութ)Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավորՌուսական կողմը հայտնել է Կարմիր Լիմանում 47 շենք վերահսկողության տակ վերցնելու մասինԻտալիայի վարչապետը կոշտացրել է դիրքորոշումը Վաշինգտոնի նկատմամբՓրկարարները հեռացրել են երթևեկելի հատվածի քարերը․ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելիԼավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ-ի պատրաստակամությունը երկխոսության նկատմամբՓրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկանՏյումենի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ անօդաչու սարքերի հարձակումը հետ է մղվելUbisoft-ի համահիմնադիր և հայտնի խաղերի ստեղծողը զոհվել է ՖրանսիայումԶբոսաշրջիկներին զգուշացրել են Չինաստանում տարածված խարդախությունների մասինՆարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրելԼեհաստանը հայտարարել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին մասնակցելու ցանկության մասինՖրանսիացի քաղաքական գործիչը կոչ է արել դադարեցնել Կիևի աջակցությունըՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը պատասխանել է միջուկային սպառազինությունների մրցավազքի արագացման մասին հարցինԻսրայելում հայտնել են Էբոլա վիրուսի հնարավոր առաջին դեպքի մասինԶելենսկին վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին. Ռոբերտ Քոչարյանն՝ ընդդեմ ԿԸՀ–ի (տեսանյութ)Ոսկու գինն աճել է 1.27%-ովՆարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության ընդլայնման ուղղություններըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինայում հայտնել են 2022 թվականից հետո երկրից արտագաղթած բնակիչների թիվըՎիենի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԿամչատկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԻսրայելը վիրավորված է ԱՄՆ-Իրան գործարքից. ՄեդվեդևԹուրքիայի հավաքականը սահմանել է ԱԱ-ի հակառեկորդԲոլիվիայի նախագահը հայտարարել է արտակարգ դրությունՌուսաստանում արձագանքել են Զելենսկուն Լեհաստանի բարձրագույն պարգևից զրկելու որոշմանըՄեդվեդևը խոսել է Իսրայելի հնարավոր արձագանքի մասին Իրանի շուրջ զարգացումների ֆոնի Փաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու (տեսանյութ)IRNA. Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Իրան՝ միջնորդական ջանքերի շրջանակներումՄեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով վիրավորվել է ավելի քան 80 մարդՈրպես անհետ կորած որոնվում է 1938թ. ծնված Նադյա ՂալաչյանըՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքինՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո»Ճապոնիայում սկսվել են ԱՄՆ-ի մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններԱդրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոնԸնդդիմությունը մանդատների հարցով որոշում ունի. 3 թեկնածու՝ ԱԺ նախագահի պաշտոնի համար (տեսանյութ)Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի կարող ռազմական ճանապարհով բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համարՎանաձոր-Սպիտակ ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է «Opel»-ին Times․ Սթարմերը կարող է որոշել հրաժարական տալ առաջիկա օրերինՍկսվել է Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման աշխատանքներըԴատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա ԶոհրաբյանԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասինՀայ շախմատիստներն աշխարհի պատանեկան առաջնության առաջատարների շարքում ենԵրևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե ՍիմոնյանԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան պետք է Կիևին զենքի համար 350 միլիարդ դոլար վճարիԿոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված