Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը 

ՀՀ փոխվարչապետը անդրադարձել է տեղական համայնքների բյուջեների խնդիրներին

Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ՀՀ վերահսկիչ պալատի 2011թ.-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ:

Ելույթի ժամանակ Ա. Գևորգյանն անդրադարձել է Վերահսկիչ պալատի 2011թ.-ի տարեկան հաշվետվության գույքահարկի, հողի հարկի, տեղական տուրքի և հողային պաշարների բաժնին: Ա. Գևորգյանը նշել է, որ համայնքային բյուջեների եկամտային մաս կազմող գույքահարկն ու հողի հարկը մինչև 2006 թվականը ամրացված են եղել համայնքային բյուջեներին, սակայն դրանց հաշվարկային բազաների վարման, հարկային վարչարարության ամբողջական պատասխանատվությունը եղել է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունից դուրս։ Միայն 2006 թվականից սկսած, փուլ առ փուլ, սկզբում քաղաքային, հետագայում նաև գյուղական համայնքներին են փոխանցվել գույքահարկի, այնուհետ նաև հողի հարկի հաշվարկային բազաները։ 2010 թվականին ընդունված օրենքների արդյունքում հողի հարկն ու գույքահարկը սահմանվեցին որպես տեղական հարկեր, իսկ դրանց հավաքագրման լիազորությունները որպես տեղական ինքնակառավարման մարմնի պարտադիր լիազորություն։

Նա նշել է, որ գաղտնիք չէ այն փաստը, որ սկսած 1996 թվականից տեղական հարկերի գծով, ամենատարբեր պատճառներով, առաջացել են զգալի ապառքներ, համապատասխանաբար հաշվեգրվել են նաև տույժեր ու տուգանքներ։ Այդ երևույթը նաև որոշակի պարտքերի ձևավորման պատճառ է հանդիսացել, հատկապես մտահոգիչ էին նախորդ տարիներին աշխատավարձի գծով ձևավորված պարտքերի ծավալները, որոնք 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է շուրջ 2.3 մլրդ դրամ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, արդեն 2008թ.-ից համայնքների բյուջեների սեփական եկամուտները յուրաքանչյուր տարվա կտրվածքով աճել են: 2011թ. աճողականը 2007թ.-ի նկատմամբ կազմել է 44.1%, ինչը բացարձակ թվով կազմում է 7,6 մլրդ դրամ: Այս առաջխաղացումը հնարավորություն է տվել նշանակալի հաջողությունների հասնել նաև համայնքային աշխատողների աշխատավարձերի մարելու հարցում 2.3 մլրդ դրամից (2008 թ.) ներկայիս պարտքը կազմում է 128.8 մլն դրամ:

Ա. Գևորգյանը նշել է, որ ապառքների նկատմամբ տարվող աշխատանքը առանձնահատուկ է, այստեղ համայնքներին կառավարությունը օգնում է և՛ ուղղակի, և՛ անուղղակի: Մի կողմից 2006 թ.-ից համայնքներին փոխանցված ոչ լիարժեք բազաները, մյուս կողմից դատական մարմինների կողմից կիրառվող հայցային վաղեմությունը անհաղթահարելի խոչընդոտ էին տեղերում հարկային արդյունավետ վարչարարության համար։

Արդյունքում 2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողի հարկի ու գույքահարկի մասով կուտակված ապառքները տույժ տուգանքների հետ միասին կազմել են 31.1 մլրդ դրամ: Այդ իրականությունն էր, որ կառավարության համար հիմք հանդիսացավ համաձայնել ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնության հետ 2009 և 2010 թվականներին հողի հարկի արտոնություններ սահմանելու մասով։ Դրա արդյունքում հնարավոր դարձավ համայնքային բյուջեներ կանխիկ մուտքագրել շուրջ 2,8 մլրդ դրամ, արտոնել այդ գումարների համար հաշվարկված 2,1 մլրդ դրամ տույժեր ու տուգանքներ: Այդ օրենքի շրջանակներում ընձեռված հնարավորությունից օգտվել են հազարավոր քաղաքացիներ։

Խոսելով վարձավճարների մասին՝ Ա. Գևորգյանը նշել է, որ գյուղերում աշխատող գործընկերները գիտեն, որ բնակիչների մեծ մասը, օրինակ փաստացի օգտվելով արոտներից, իրականում համապատասխան ձևակերպումներ չեն կատարել, հատկապես, որ ձևակերպման ծախսերը ավելի մեծ էին քան վարձավճարը:

Այդ իսկ պատճառով կառավարությունը սահմանեց արոտավայրերի վարձակալության նոր կարգ, ինչը էապես հեշտացրեց գործընթացը ու կրճատեց վճարների չափը։ Այդ կարգը գործում է 2010 թվականից։ Կարգի ընդունումից հետո նկատվում է գույքի վարձակալության դիմաց գանձվող գումարների աճ։ Այսպես 2011թ.-ին 2010թ. նկատմամբ աճել է 19.2%ով կամ 413,453 հազ. դրամով:

Ելույթի վերջում Ա. Գևորգյանը նշել է, որ վերոնշյալում ասվածը չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծված են: «Դեռ առկա են բազմաթիվ թերություններ ու բացթողումներ, և մենք պետք է հիշենք մի քանի պարզ հանգամանք. այսօր ունենք 915 համայնք, որտեղ իրավիճակը տարբերվում է մեկը մյուսից, իսկ օրենսդրական դաշտի կարգավորումները ընդամենը 3-4 տարվա պատմություն ունեն։ Մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ վարչարարությունը և օրենսդրական դաշտի հետագա կատարելագործումը»,- ասել է Ա. Գևորգյանը։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Ամենադիտված