Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Նիկոլ Փաշինյանի երեք հենարանները

Վերլուծական

Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն խայտառակ ակտի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը լծվել է իշխանությունը ամեն գնով պահպանելուն: Արդեն իսկ պարզ է, որ վարչապետի հրաժարականն է պահանջում երկրի ռազմական, հոգևոր, մշակութային և քաղաքական էլիտան, սակայն, հարկ է նաև վերլուծել, թե որոնք են այս փուլում Նիկոլ Փաշինյանի հենարանները, որոնց շնորհիվ նրան մինչ այս պահը հաջողվում է պահպանել իշխանությունը:

Առաջին հենարանը, անշուշտ, ուժայիններն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն և դատախազությունը, որոնք շարունակում են կատարել Փաշինյանի հրահանգները, չնայած այն հանգամանքին, որ ուժային համակարգի նախկին և ներկա մի շարք բարձրաստիճան սպաներ հանդես են եկել Փաշինյանի հրաժարականի կոչով: Մամուլում շատ են պնդումները, որ Փաշինյանը ուժայիններին իր կողքին է պահում գումարով և շանտաժով: Դժվար է միանշանակորեն պնդել՝ այդպես է դա, թե ոչ, սակայն, հաշվի առնելով այս իշխանությունների դիմագիծը, կասկած չկա, որ ուժային համակարգի վրա ահռելի մեծ ճնշում է գործադրվում՝ ապօրինի հրամաններից չթռչելու համար:

Փաշինյանի երկրորդ հենարանը վարչական ռեսուրսն է: Երեկվանից համացանցը ողողված է ՔՊ-ական պաշտոնյաների՝ մարզպետների, քաղաքապետերի ձայնագրություններով, որոնցում վերջիններս ստիպողաբար մարդ են հավաքում այսօրվա երթի և հանրահավաքի համար, գյուղապետերի վրա թիվ են դնում, սպառնում, ահաբեկում, խոստանում բարեկամներին՝ օրինակ միլպետ նշանակել և ալն: 2018 -ին հասարակության մեծ մասը դուրս եկավ փողով աջակցելով հեղափոխությանը՝ ընդդեմ հենց նման երևույթների՝ կաշառակերության, ահաբեկումների, վարչական լծակների կիրառման, ընտրական կեղծիքների, լցոնումների: Ստացվում է, որ հեղափոխությունից երեք տարի անց իշխանությունները կիրառում են այն նույն մեթոդները, որոնց կիրառելու մեջ տասնյակ տարիներ շարունակ մեղադրվել են նախկին իշխանությունները: Այսօր էլ երթերի և ցույցերի ավտոբուսներով քաղաքացիներ են տանում, իսկ սա նշանակում է մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանը այլևս չունի հանրային աջակցության այն աստիճանը, որը նրան թույլ կտար առանց վարչական լծակներ գործադրելու հրապարակում պատկառելի թվով մարդ հավաքել:

Նիկոլ Փաշինյանի երրորդ հենարանը՝ Թուրքիան է, թուրքական կապիտալը և լոբբին: ԳՇ հայտարարությունից հետո Թուրքիան բացահայտ է մտել խաղի մեջ և չի էլ թաքցնում, որ Փաշինյանի հավանական հեռանալը դեմ է թուրքական շահերին, այդ իսկ պատճառով Թուրքիան լծվել է Փաշինյանին աջակցություն ցուցաբերելուն: Այս պահին դա արվում է տեղեկատվական դաշտում՝ թուրքական ԶԼՄ-ները մեկը մյուսի հետևից տեղեկատվական գրոհներ են իրականացնում ընդդեմ հայկական բանակի և ընդդիմության՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանին և վերջինիս քայլերը: Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Փաշինյանի երթը լուսաբանելու համար Հայաստան են ժամանելու թուրք լրագրողներ և սա հասկանալի է, քանի որ Փաշինյանը խնդիր ունի նաև մեդիա աջակցության հետ և այս հարցում էլ նրան օգնության են շտապում թուրքական ԶԼՄ-ը: Հայաստանում է նաև թուրք լոբբիստ Սամսոն Օզարարարատը, ով հանդիպել է  ՔՊ-ական  Հովհաննես Իգիթյանի հետ: Օզարարատը Թուրքիայի իշխանությունների մերձավոր շրջապատից է, հենց նա է ժամանակին կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը թուրքական Գորշ Գայլեր կազմակերպության հիմնադրամի հետ, այսօր էլ, ինչպես տեսնում ենք, օգնության ձեռք է մեկնում Տեր-Պետրոսյանի աշակերտ Փաշինյանին:

Ահա այն երեք հիմնական հենարանները, որոնց միջոցով Նիկոլ Փաշինյանը իշխանության համար կենաց մահու կռիվ է մղում: Որքան էլ որ զավեշտալի չթվա, սակայն, պետք է փաստենք,որ ընդամենը երեք տարվա մեջ Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց ժողվարչապետից վերածվել ուժայինների յոթ պատով սեփական ժողովրդից պաշտպանվող, վարչական ռեսուրսներով հրապարակ լցնող և թուրքական կապիտալի և լոբբինգի հույսին մնացած պետության ղեկավարի...

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված