Բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության նախագահ Նարեկ Հարթունյանին
Իրավունք
Այսօր առավոտյան ոստիկանություն բերման են ենթարկել «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանին:
Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Նարեկացի» արվեստի միությունը համերգ էր կազմակերպել: Համերգը բնականոն ընթացք է ունեցել, սակայն այսօր առավոտյան ՊԵԿ-ի երկու աշխատակիցներ Նարեկ Հարթունյանին բերման են ենթարկել: Այս պահին նա գտնվում է ՊԵԿ-ի քննիչի մոտ: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվում քրեական օրենսգրքի 250 (չարամտորեն խուսափել հարկեր վճարելուց) և 190 (փողերի լվացում) հոդվածներով:
Գործը կապված է «Ջի Էյջ Ստորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի չարաշահումների հետ, սակայն այդ ժամանակ ընկերությունը ղեկավարել է Սևակ Արծրունին, ով ութ տարի որպես Հարթունյան ընտանիքի ներկայացուցիչ է հանդես եկել, իր գործունեության ութ տարիների ընթացքում համակարգել է աշխատանքը՝ մինչև 2010 թ. սեպտեմբերի 23-ը, երբ գրավոր հրաժարական է ներկայացրել, ումից հետո ընկերությունը ղեկավարել է Նարեկ Հարթունյանը:
Քրեական գործի համարն է՝ 83102411, քննիչը՝ Ռ. Մկրտչյան:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում