«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները 

«Փաստ». Անվտանգային համակարգը՝ լիովին տապալված

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճիշտ է՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց թե ինչքանով են հավատ ներշնչում Փաշինյանի քաղաքական հայտարարությունները, այս երեք տարում մենք լիովին համոզվել ենք։ Շատ հաճախ իշխանությունները մի բան են հայտարարում, բայց անում են հակառակը։ Չհաշված, որ այն, ինչ իշխանական քարոզչամեքենան շտապում է հերքել, պարզվում է՝ դա է իրականությունը։ Մյուս կողմից էլ՝ չի բացառվում, որ ցանկացած պահի անկանխատեսելի զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Բայց ենթադրենք, որ արտահերթ ընտրություններն, այնուամենայնիվ, տեղի են ունենալու, ի՞նչ պատկեր կարող ենք ունենալ դրա արդյունքում։

Զարգացած քաղաքական մշակույթ ունեցող երկրներում հանրությունը առավել մեծ ուշադրություն է դարձնում քաղաքական ուժերի ծրագրերին, այնտեղ արտացոլված դրույթներին ու դրանց իրացվելիությանը, քան կուսակցություններում ներգրավված անձանց գործոնին։ Իսկ մեզ մոտ քաղաքական մշակույթն այնպիսի աստիճանի վրա է գտնվում, որ քաղաքացիներն ավելի շատ իրենց ձայնը տալիս են անձնավորություններին, քան ուշադրություն են դարձնում կուսակցությունների գաղափարախոսությանը, ծրագրերին ու դրանց իրականացման հարցին։ Այդ է պատճառը, որ պոպուլիստական գործիչները կարողանում են վստահության մանդատ ստանալ, իսկ իրենց ծրագրում արտացոլված դրույթներն այդպես էլ մնում են թղթի վրա։ Բայց հանրության վստահության քվեին արժանացած այս կամ այն քաղաքական ուժի աշխատանքի ռեալ արդյունքները պետք է որոշել նրանով, թե որքանով են նրանց նախընտրական ծրագրերն իրականություն դարձել։ Այս համատեքստում ուշագրավ է դիտարկել «Իմ քայլը» դաշինքի 2018 թ. նախընտրական ծրագիրը։

Առաջիկայում մենք դրան կանդրադառնանք ըստ տարբեր ոլորտների: Այս անգամ կխոսենք անվտանգության ոլորտին վերաբերող ծրագրային հատվածի մասին։ Չխորանալով «Իմ քայլի» նախընտրական ծրագրում արտացոլված առանձին կետերի մեջ, հարկ է ուղղակի նշել, որ բանակին ու անվտանգությանը վերաբերող ծրագրային խոստումները լիովին տապալված են։ Այդպես, օրինակ՝ ծրագրում խոսվում է արդի պահանջներին համապատասխան բանակ ունենալու մասին, բայց պատերազմի օրինակով տեսանք, թե ինչ արեցին իշխանությունները։ Այդ խնդիրը լուծելու փոխարեն իշխանությունները միայն իրենց փիառի հարցն էին լուծում։ Օրինակ՝ ո՞ւմ էր պետք, որ Փաշինյանը նկարվեր Սու-30 կործանիչների ֆոնին ու փիառվեր այն դեպքում, երբ դրանք հագեցված չէին հրթիռներով։

Իսկ զինած ուժերի կենսունակությունն ու օպերատիվությանը վերաբերող ծրագրային դրույթներն ուղղակի հեքիաթի ժանրից են, քանի որ այս երեք տարվա ընթացքում տարվել է պետության հիմնասյուներից մեկի՝ բանակի վարկաբեկման հետևողական քաղաքականություն, այն դեպքում, երբ տարիներ շարունակ բանակը հանրության համար ամենավստահելի կառույցներից մեկն է եղել։ Արդյունքում սպայակազմը և պատերազմում հերոսական ուղի անցած անձինք թիրախավորվել են, նրանցից կերտվել է «թալանչիների» իմիջ, իսկ բանակում պրոֆեսիոնալիզմի փոխարեն առաջնայնություն է տրվել իշխանությունների նկատմամբ լոյալությանը։ Հենց դրա արդյունքում է, որ հիմա մեր բանակը ծանրագույն օրեր է ապրում։ Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունների քաղաքականության արդյունքում Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրը դարձել է առավել վտանգավոր և սպառնալիքներով լեցուն։ Իրենց նախընտրական ծրագրում իշխանությունները խոսում էին Արցախը բանակցությունների կողմ դարձնելու անհրաժեշտության մասին, սակայն դրա փոխարեն մենք ունենք մի իրավիճակ, որ Արցախը բզկտված ու վիրավորված վիճակում է գտնվում։

Սրա հետ մեկտեղ իշխանություններն ուղղակի իզորու չեն նաև ՀՀ սահմանների անվտանգության հարցը լուծել, և ստիպված են ռուսական զորքերի օժանդակությանն ապավինել։ Իր նորանկախ պատմության ընթացքում Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ժամանակի ընթացքում նորանոր սպառնալիքներ է ստեղծում մեր պետականության համար։ Ահա թե ինքնիշխանության մասին ճառեր արտասանող իշխանություններն ուր հասցրին մեր երկիրը։ Իսկ հունիսին սպասվող ընտրություններին ընդառաջ ինչ գեղեցիկ ու կախարդական խոստումներ էլ գրեն իշխող ՔՊ-ի նախընտրական ծրագրում, ո՞վ կհավատա դրանց, եթե նույն այդ մարդկանց նախորդ ծրագրում գրվածի փաստացի հակառակն է տեղի ունեցել։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը
Ամենադիտված