Հունգարիան հայտարարել է Ուկրաինայի վրա ռուսական հարձակումների ավելացման մասին
ԱշխարհՌուսական բանակի ռազմական գործողությունները վերջին շրջանում դարձել են ավելի ինտենսիվ և նկատելիորեն ավելի հաջողված, իսկ Ուկրաինայում հումանիտար իրավիճակը շատ արագ վատթարանում է՝ զուգորդված ձմռան մոտալուտին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Նոր իրականությունն այն է, որ առաջին հերթին՝ ԱՄՆ-ի նոր նախագահը խաղաղության կողմնակից է, երկրորդ՝ ռուսական հարձակումները դարձել են ավելի ինտենսիվ և նկատելիորեն հաջողված, երրորդ՝ ծայրահեղ արագ վատթարացող հումանիտար իրավիճակն Ուկրաինայում։ Բացի դրանից, մոտենում է ձմեռը»,- հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն՝ ԵՄ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո։
Նրա խոսքով՝ Բրյուսելի և Վաշինգտոնի «либеральный мейнстрим»-ը պատրաստ չէ գիտակցելու, որ հակամարտությունը պետք է հնարավորինս արագ կարգավորվի, քանի որ Ուկրաինայի համար իրավիճակը գնալով վատանում է։