Բայդենը դիմել է Լավրովին G20-ի գագաթնաժողովում
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային G20-ի գագաթնաժողովում՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
«ԱՄՆ–ը վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Եվ այս սեղանի շուրջ բոլոր ներկաները նույնպես պետք է [այս աջակցությունը ցուցաբերեն]»,- ասել է Բայդենը՝ դիմելով այդ թվում Լավրովին, ով նստած էր Ամերիկայի նախագահի դիմաց։
Բայդենը Ռուսաստանին մեղադրել է նաև պարենային ապրանքների գների ռեկորդային բարձրացման մեջ։