Բորելը հաստատել է՝ ԱՄՆ–ը թույլատրել է կիրառել իր հրթիռները ՌԴ-ի տարածքին հարվածելու համար
ԱշխարհԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հաստատել է, որ ԱՄՆ վարչակազմը վերացրել է Ռուսաստանի տարածքին մինչև 300 կմ հեռահարությամբ ամերիկյան հրթիռներով հարվածներ հասցնելու սահմանափակումները։ Այս մասին քննարկվել է ԵՄ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«ԱՄՆ-ի վարչակազմը թույլատրել է իր հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքում մինչև 300 կմ հեռահարությամբ։ Դա այնքան էլ հեռու չէ, բայց այն ԱՄՆ վարչակազմի որոշումն է։ Թե ինչու են նրանք այս որոշումը կայացրել հիմա և ոչ ավելի վաղ՝ ես չգիտեմ»,- ասել է Բորելը` նշելով, որ ԵՄ երկրների արտգործնախարարները «քննարկել են դա»: