ԵՄ-ն քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան. Բորել
ԱշխարհԵՄ-ն քաղաքական առաքելություն կուղարկի Վրաստան։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ նշելով, որ դա կարվի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ուսումնասիրելու նպատակով։
«Խորհրդարանական ընտրությունը հաստատեց երկրի շեղումը ժողովրդավարությունից գործող իշխանության օրոք։ «Վրացական երազանքի» առաջնորդները երկիրը շեղել են Եվրամիության ճանապարհից՝ հակասելով վրաց ժողովրդի ձգտումներին և երկրի՝ ԵՄ ինտեգրման նպատակին։ Մենք բոլորս մի բան ենք ուզում՝ Վրաստանը վերադառնա եվրոպական ուղի։ Դրա համար կառավարությունը պետք է վճռական փոփոխություններ իրականացնի կոնկրետ գործողությունների միջոցով։ Վրաստանը չի կարող առաջ շարժվել դեպի Եվրոպա՝ առանց էական փոփոխությունների։
Եվրամիության դուռը դեպի Վրաստան բաց կմնա: Սակայն Վրաստանի կառավարության մոտեցումը օրենքի գերակայության և հիմնարար սկզբունքների պահպանման հարցում երկիրը հեռացնում է ԵՄ ինտեգրման ուղուց»,- ասել է Բորելը: