Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերը Թուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճը Թարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվի Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Չեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերում Հայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումը Reuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ում Ղազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասին Անտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մատենադարան Հռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահները Շվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը 

Դատական քաշքշուկ. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս պատմությունը սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային բաժնում կատարված ուսումնասիրության արդյունքներով նույն բաժնի պետ Գայանե Շալունցն ազատվել է աշխատանքից: Դատական երկար քաշքշուկներ, արդարացման վճիռներ, բայց ամեն ինչ կրկին փակուղում է հայտնվել: Գործն այժմ Վճռաբեկ դատարանում է, ավելի կոնկրետ՝ 2017 թվականից: «2014 թվականի հոկտեմբերի 3-ից ինձ ազատել են աշխատանքից: Ես սոցապ ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետն էի: Ինձ՝ աշխատանքից ազատելու հիմքը եղել է ենթադրյալ խախտումները:

Մեկն, օրինակ՝ եղել է կենսաթոշակառուի մահվան տարեթվի հետ կապված խնդիր, մասնավորապես՝ նա մահացել է 2013 թ.-ին, բայց 2014 թ.-ին նրա մահվան փաստը «թարմացրել» են: Առաջին ատյանի, վարչական ու վերաքննիչ դատարաններում այդ երեք ենթադրյալ խախտումների մասով արդարացվել եմ: Ամեն անգամ, երբ դատարանն իմ օգտին որոշում է կայացրել, այն բողոքարկվել է՝ ընդհուպ մինչև Վճռաբեկ դատարան: 2017 թվականից գործը գտնվում է Վճռաբեկ դատարանում: Մինչ օրս ոչ մի տեղեկություն չունեմ դրա մասին, այն դեպքում, երբ որոշում կայացնելու ժամկետները վաղուց անցել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Շալունցը: Նշում է՝ շուրջ չորս տարի է, ինչ սպասում է Վճռաբեկ դատարանի որոշմանը: «Ես գիտեմ, թե որն է խնդիրը: Այստեղ ոչ թե օրենքի ուժն է, այլ ուժի օրենքը: Ավելին ասեմ՝ այն ժամանակ, երբ ինձ ազատել են աշխատանքից, ես գտնվում էի բյուլետենում, այսինքն՝ բուժում էի ստանում: Սա արդեն օրենքի խախտում է: Չեմ խոսում քաղծառայության կատարած խախտումների մասին»,- նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ երբ 2014 թվականին սկսել են ուսումնասիրություններ կատարել իրենց բաժնում, հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ: «Դրանից առաջ քաղաքապետի ընտրություններ էին, Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ խնդիրներ կային, ով, ի դեպ, իմ հարազատ քեռին է: Այդ ամենը նրա կազմակերպածն էր: Գորիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարել էի իմ բարեկամին և ոչ թե Խաչատրյանի թեկնածուին: Հենց այդ պատճառով էլ մեր միջև խնդիրներ են առաջացել»,-ընդգծում է այս պատմության հերոսը: Եթե վճռաբեկ դատարանն անփոփոխ թողնի Վերաքննիչի վճիռը, որը Գայանե Շալունցի օգտին է, ապա նա պետք է ոչ միայն փոխհատուցում ստանա այս ողջ ժամանակաշրջանի պարապուրդի համար: «Պետք է վերականգնվի իմ դասային աստիճանը, որից զրկել են, կա աշխատանքի վերականգնման հարց: Ինձ համար հիմա առաջնային է իմ դասային աստիճանի վերականգնումը: Բացի դա, եթե մարդուն աշխատանքից հեռացնում են խախտումներ կատարելու մեղադրանքով, ապա ստացվում է, որ իմ աշխատած ութ տարիների վրա սև բիծ է հայտնվում: Իմ պայքարն իմ իրավունքների վերականգնման համար է, այն, որ իմ նկատմամբ բոլոր տեսակի ոտնձգություններն անհիմն են եղել: Վճռաբեկ դատարանը կարող է հիմնավորել, որ որոշում կայացնելու համար իրենք ժամկետի խնդիր չունեն, բայց շատ լավ գիտեմ, որ գոյություն ունի ողջամիտ ժամկետ ասվածը: Այդ ողջամիտ ժամկետները վաղուց սպառվել են:

Ես դիմումխնդրանքներով դիմել եմ տարբեր ատյանների՝ հասկանալու, թե ինչ սպասեմ այս իրավիճակում: Ի վերջո, գոյություն ունի նաև Եվրոպական դատարան: Եթե մեր երկրում բոլոր ատյանները սպառվեն, չկա արդարացի որոշում կայացնող մի ատյան, ճանապարհը տանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մեր դատական երեք ատյաններում ես կարողացել եմ բացահայտել բոլոր խախտումները, որոնք կատարվել են իմ նկատմամբ, ապացուցել եմ, որ իմ աշխատանքի ընթացքում խախտումներ թույլ չեմ տվել, այդ մասին են վկայում դատարանի՝ իմ օգտին կայացված վճիռները: Հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչու, այս ամենը հաշվի առնելով, Վճռաբեկ դատարանն այդպես էլ որոշում չի կայացնում»,-եզրափակում է Գայանե Շալունցը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունները քննարկել են կադրային քաղաքականության հարցերըԹուրքիայի պատվիրակությունը Բաքվում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ լքել է քննարկումների դահլիճըԹարմ պտուղ, սննդամթերք ու խմիչք արտահանող տնտեսվարողներին հոկտեմբերին ևս աջակցություն կտրամադրվիՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՉեմ բացառում ավելի մեծ գնաճ․ ե՞րբ կբարելավվի ՀՀ քաղաքացու կյանքի որակը․ Միքայելյանի մեկնաբանությունը Պապիկյանը հանձնարարել է ամրապնդել կարգապահությունը զորամասերումՀայտնի է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ որոշումըReuters․ Թրամփի նշանակած՝ Կովկասի ներդրումային հիմնադրամի ղեկավարը խոշոր բիզնես շահեր ունի ՀՀ-ումՂազախստանի նախագահը Բաքվի գագաթնաժողովում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման մասինԱնտոնիու Գուտերեշի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՄատենադարանՀռոմում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարանների նախագահներըՀարավային Կովկասի տրանսպորտային ցանցերի զարգացման հեռանկարներըՇվեյցարիան կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահինԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելԵրկաթուղու հարցը մտնում է նոր փուլ. Թրամփի փեսայի դեմ դատական հայց է ներկայացվելԿսահմանվի ինքնակամ շինությունների օրինականացման հստակ ընթացակարգՀույսով եմ խաղաղության համաձայնագրի կետերը շուտով կիրականացվենCOP-ի ամբողջ նպատակն է որոշումները դարձնել ավելի շոշափելիՍարգիս Խանդանյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ ՆասրիինՊետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք ԿառավարություններինՄենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրաՄոսկվան պատրաստ է մասնակցել TRIPP-ին. ԼավրովՄենք միավորվում ենք, առաջ շարժվում, որպեսզի հաջորդ սերունդները կարողանան ապրել այս մոլորակումԿոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձՖՄԿ գլխավոր քարտուղարը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունըՀյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարըՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Ամենադիտված