Քաղաքացու տանը հայտնաբերել են «ՏՏ» ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով
Իրավունք
Դեկտեմբերի 9-ի առավոտյան ոստիկանության ծառայողները Փարաքար գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Զ.-ի տան խուզարկությամբ հայտնաբերել են «ՏՏ» ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով, «ԱԿ» ինքնաձիգ` 30 փամփուշտով լիցքավորված պահունակով, և 5 գրամ կանեփանման զանգված, տանը հարակից շինություններից` 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ, ինքնաշեն ատրճանակ` պահունակով, տարբեր տրամաչափի 19 փամփուշտ, «Պերֆեկտա FBI8000» գազային ատրճանակ և «Բայկալ» օդամղիչ հրացան, իսկ ավտոտնակից` սպորտային վերնազգեստ, սև կտորից պատրաստված 2 դիմակ, 5,45 մմ տրամաչափի 28 փամփուշտ և ինքնաձիգի 1 գոտի:
Հայտնաբերված կանեփանման զանգվածն ու զենք-զինամթերքը առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական ու դատաձգաբանական փորձաքննությունների: Արտակ Զ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում