Գեղամասարի համայնքապետը սատարելու է Ռոբերտ Քոչարյանին և ղեկավարելու է դաշինքի տարածքային շտաբը
ԲլոգոսֆերաԳեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը տեսաուղերձ է տարածել, որտեղ խոսում է համայնքին և ողջ Հայաստանին պատուհասած վտանգների վերաբերյալ՝ ապա նշում է, որ այս իրավիճակից դուրս գալու համար պետք է ընտրել Ռոբերտ Քոչարյանին և իր աջակցությունն է հայտնում:
«Հունիսի 20-ին կայալանիք ԱԺ արտահերթ ընտրություններում մեզ անհրաժեշտ է ճգնաժամային իրավիճակներում ղեկավարման լուրջ փորձ ու գիտելիքներ ունեցող, միջազգային լայն կապեր ունեցող, գրագետ և կամային քաղաքական գործիչ, և այդ քաղաքական գործիքը Ռոբերտ Քոչարյանն է։ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս է ապացուցել իր՝ ճգնաժամային իրավիճակներում գրագետ և կամային որոշումներ կայացնելու կարողությունները, իսկ նրա պետականամետությունն ու հայենասիրությունը կասկածից վեր է»,- նշել է համայնքապետը՝ տեղեկացնելով, որ ինքն է ղեկավարելու «Հայաստան» դաշինքի Գեղամասարի շտաբը:
Նշենք, որ Գեղամասար խոշորացված համայնքի մեջ են մտնում Սոթք և Կութ համայնքները, որի տարածքում էլ ադրբեջանցիները հատել են ՀՀ սահմանը և թիրախավորում են բնակավայրերը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից