Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան 

Փաշինյանն ուզում է կրկնել «Մարտի 1»-ը․ «Այլընտրանքային նախագծեր խումբը»

Բլոգոսֆերա

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հոդված է հրապարակել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրավիճակին։

Հոդվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։

Հոդվածը՝ ստորև։

«Նախընտրական քարոզարշավի երրորդ օրն է ընդամենը, բայց այն ընթանում է Նիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։ Կա տպավորություն, որ նա «վա բանկ» է գնում։ Հաշվի առնելով նրա տեսակն ու փորձը, դա նրա համար այնքան էլ բարդ չի լինելու։ Այդ մարդը չի թաքցնում իր ծրագիրը. նա ուզում է կրկնել «Մարտի 1»-ը։ Նա այսօր ցուցմունք է տալիս, թե ինչպես է 2008-ին կազմակերպել «Մարտի 1»-ը։

Այսօր խնդիրը նրա ձեռքը բռնելն է։ Դա պետք է անենք բոլորովս։ Չի կարելի թողնել այդ գործը ինչ-որ մեկի վրա։ Կյանքը ցույց է տալիս, որ նրանք, ովքեր պարտավոր են դա անել՝ դատախազ, իրավապահներ, ուժայիններ, ԱԺ, քաղհասարակություն և այլն, չեն անում։ Առանձին-առանձին չեն անում, բայց միասնականորեն դա անել հնարավոր է։ Բռնել դրա ձեռքը, թույլ չտալ, որ տանի արյունահեղության։

Քարոզարշավի առաջին երկու օրերի նրա բացահայտ հայտարարությունները և վարքագիծը դա են վկայում՝ վրեժ, վենդետա, կադրային ջարդ, բոլորին պատժելու ենք և նմանատիպ արտահայտությունները, որ անում է նա համայնքից համայնք, ելույթից ելույթ, վկայում են, որ նրա սիրտը նոր «Մարտի 1» է ուզում, նոր արյուն։ Նրա համար արյունն իր գործունեության կոմֆորտ միջավայրն է։

Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ ՔՊ-ի և անձամբ իր ռեյտինգն օրեցօր ընկնում է, և իշխանության մնալու վերջին հույսը քաղաքացիական պատերազմն է, և նա ամեն կերպ փորձելու է հասնել դրան, ինչպես ամեն կերպ հասավ դրան 2008թ. «Մարտի 1»-ին՝ չլսելով անգամ ամենամտերիմների հորդորները։

Մեծ հաշվով, սա նման է մի իրավիճակի, երբ հանցագործը վերարտադրում էր իր հանցանքը։ Եվ եթե «Մարտի 1»-ին քաղաքական պատասխանատվությունն իշխանությանն էր, որը չարեց առավելագույնը՝ դեռևս հունվար-փետրվարին հետագա զարգացումները կանխելու ուղղությամբ, ապա իրավական մեղավորությունը Փաշինյանինն էր, որի հոգին փառավորվում էր, երբ իր կողմից ուղղորդվող մարդիկ ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ էին վերցնում, և կոչ էր անում նրանց՝ զինվել քարերով ու փայտերով։ Հիմա՝ տարիների հեռվից, երբ երկիրն ունի, ցավոք, «փաշինյանական» մեծ փորձ, այդ զարգացումների ընթացքը շատ ավելի պարզ է հասկացվում։

Հոխորտալով քաղաքացիական վրեժի, քաղաքական վենդետայի և կադրային ջարդերի մասին, Փաշինյանը նմանվում է անկյուն քշված կենդանու, որն անում է իր վերջին ճիգերը, որոնք սակայն կարող են ճակատագրական լինել երկրի, հանրության և նաև իր կողքին կանգնողների համար, քանի որ նա դեռ իր ձեռքերում միանձնյա կենտրոնացած է պահում որոշակի պետական ռեսուրսներ։ Անգամ ամենաթույլ իշխանությունը, որը տիրապետում է կենտրոնացված ռեսուրսների, կարող է լուրջ վնասներ հասցնել երկրին և ժողովրդին։ Փաշինյանը համառորեն շարունակում է ժողովրդին այդ վնասները հասցնել հենց ժողովրդի անունից՝ նույնիսկ այս իրավիճակում պատասխանատվությունն իր վրայից դնելով իրեն վստահող և հավատացող մարդկանց վրա։

Նորմալ երկրում, աշխատող իրավապահ համակարգ ունեցող երկրում նա արդեն վաղուց մեկուսացված կլիներ, պետական համակարգի աշխատողները վաղուց արդեն տարանջատված կլինեին երկիրը հետևողականորեն փլուզողից։ Նորմալ երկրում նրա կողքին կանգնողները, թիմակիցները ծափերի փոխարեն կամ կբռնեին նրա՝ նոր արյունահեղության տանող խելագար ձեռքը, կամ կհեռանային նրանից, որպեսզի չկիսեն նոր «Մարտի 1»-ի պատասխանատվությունը։ Նորմալ երկրում միջազգային կառույցները, թեկուզ ձևականորեն, բայց արձագանքած կլինեին Փաշինյանի անհավասարակշիռ վարքագծին։

Դա՝ նորմալ երկրում, իսկ մեր նման կազմալուծված երկրում մնում է՝ համախմբվել բոլոր սթափ ուժերով, մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները, չտրվել Փաշինյանի սադրանքներին, թույլ չտալ, որ նա հերթական անգամ ժողովրդին տանի արյունահեղության։

Հիմա ժամանակն է, որ.

Պետական համակարգը տարանջատվի նրա արյունոտ ծրագրերից։ Ուղղակի ասի՝ ես քեզ հետ չեմ՝ ԱԳՆ օրինակով։

Ուժային կառույցները, իրավապահները բռնեն նրա ձեռքը, կատարեն իրենց պարտականությունները։ Ուժայինները շատ լավ հասկանում են, որ Նիկոլը հրահրում է բախումներ, ու դեռևս ոչինչ չեն ձեռնարկում նրա դեմը առնելու համար։ Վաղը, երբ այդ բախումներն իրականություն դառնան, նույն ուժայիններն են կրելու ամենամեծ հարվածներն իրենց վրա։

ԳՇ հայտնի հայտարարության մեջ կար ձևակերպում՝ «...միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։»։ Հիմա ժամանակն է, որ հայկական բանակի հրամկազմը կոշտ հայտարարի, որ թույլ չի տա թե´ ուժի կիրառումը, թե´օլիգարխիկ բանդաների վայրագությունները, թե´ քաղաքացիական պատերազմի հրահրումը։

Բոլոր պատասխանատու մարդիկ, կազմակերպությունները, հեղինակավոր դեմքերն այսօր պարտավոր են խոսել։ Եթե դա չարվեց, ապա իրենց լռությամբ դառնում են հնարավոր արյունահեղության հանցակիցը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են
Ամենադիտված