Զինվորները կսովորեն իրենց իրավունքները
Իրավունք
Դեկտեմբերի 10-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի գլխավորությամբ՝ տեղի ունեցավ Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված կլոր-սեղան քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների, ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում արծարծվեցին զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավագիտակցության բարձրացման հարցեր, ներկայացվեցին ոլորտում կատարված աշխատանքները: Ընդգծվեց, որ այս առումով 2011 թվականն արդյունավետ էր, քայլեր են ձեռնարկվում հաջորդ տարի ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացի ներդրման ուղղությամբ:
Նշվեց նաև, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջև՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց, ըստ իրավասության, համապատասխան քայլեր ձեռնարկել զինված ուժերում մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում