Ապարանի ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Ապարանի ջրամբարի հարակից տարածքում գտնվող «Պողոս-Պետրոս» չգործող եկեղեցու մոտ ջրամբարից դուրս բերված դիակի փաստով։
Այդ օրը, ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։ Դեպքի վայր է ժամանել ԱԻն ջրասուզակը, ով ջրամբարից դուրս է բերել Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Էդիկ Ս-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Շարո Հ-ի հետ այցելել են Ապարանի ջրամբար, որտեղ Էդիկ Շ-նի հետ միասին օղի են օգտագործել, ինչից հետո վերջինս լողանալու նպատակով մտել է ջուրը և ջրահեղձ է եղել։ Դեպքի վար ժամանած դատական բժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից