Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Թեժ ընտրարշավ՝ առանց ակնհայտ ֆավորիտի. միջազգային մամուլն անդրադարձել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին

Հայաստանում հունիսի 20-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագրի» և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի միջև է, սակայն նրանցից ոչ ոք ակնհայտ ֆավորիտ չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային մամուլը՝ ներառյալ հարևան երկրների, ռուսական, եվրոպական, ամերիկյան, արաբական, հնդկական առաջատար լրատվամիջոցները, նախօրեին անդրադարձել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Ամփոփելով ընտրության օրվա առավոտյան տվյալները՝ BBC-ի թղթակիցը նկատել է, որ քաղաքացիների մասնակցության ծավալները գերազանցում են սպասելիքները:

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը նույնպես նկատել է վաղ առավոտից ընտրատեղամասերում գոյացած հերթերը, որի պատճառը կարող է լինել ոչ միայն քաղաքական ուժերի թեժ մրցակցությունը, այլև քվեարկության «ձգձգվող» ընթացակարգը՝ իր առանձնահատկություններով և նորամուծություններով:

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները լուսաբանում է նաև «Ռոյթերս» միջազգային լրատվական գործակալությունը՝ նշելով, որ կիրակի առավոտյան մեկնարկած ընտրությունները շատ մրցակցային են:

Նույնը փաստել է արաբական «Ալ-Ջազիրան»՝ նշելով, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ տարվա ռազմական պարտությունից հետո կորցրել է իր հասարակական վստահության մեծ մասը, շատ մոտ մրցավազքի մեջ է այս ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի հետ:

Ուշագրավ է, որ աշխարհի առաջատար լրատվամիջոցների մեծ մասը հայաստանյան ընտրությունները կապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և 2020 թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի հետ:

Օրինակ, գերմանական «Դոյչե Վելլե» պարբերականը գրում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պատճառը նախորդ տարվա պատերազմն էր և դրա հետևանքով ձևավորված իրավիճակը:

«Այսպիսի թեժ նախընտրական քարոզարշավ Հայաստանում թերևս չէր եղել», - շեշտելով, որ ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե պահպանե՞լ է արդյոք Փաշինյանը իր վստահությունը հանրության շրջանում, թե՞ հիասթափված ընտրողները երես են թեքել նրանից:

Ընտրություններին հայտ ներկայացրած 25 կուսակցություններից և դաշինքներից, ըստ «Դոյչե Վելլե»-ի մեկնաբանի, ակնհայտ անցնողները երկուսն են՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և գործող իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի»: Սակայն ակնհայտ ֆավորիտ նրանց մեջ չկա:

Եվ եթե նախընտրական քարոզաշավի սկզբին առաջատարը, սոցիոլոգիական հարցումների համաձայն, «Քաղաքացիական պայմանագիրն» էր, ապա այժմ պատկերը փոխվել է: «Դոյչե Վելլե»-ն հայտնում է, որ տեղական MPG Ltd սոցիոլոգիական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի օգտին պատրաստ են քվեարկելու ընտրողների 24,1 տոկոսը, իսկ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին՝ 23,8 տոկոսը:

Երրորդ տեղում Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքն է: Ըստ նշված հարցման արդյունքների՝ Ազգային ժողով կարող են անցնել նաև Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստանը» և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը իր հերթին վկայակոչում է Gallup International-ի հունիսի 18-ի տվյալները, որոնց համաձայն «Հայաստան» դաշինքը ստանալու է ձայների 28,7 տոկոսը, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ ձայների 25,2 տոկոսը:

BBC-ի ռուսական ծառայության վերլուծաբանը նկատել է, որ այս ընտրություններում, փաստորեն, իրար են բախվում ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ղեկավարած բոլոր ղեկավարները, սակայն հիմնական մրցակցությունը լինելու է Փաշինյանի և Քոչարյանի գլխավորած ուժերի միջև:

Թե ով կհաղթի և արդյոք ընտրությունների առաջին փուլի արդյունքներով կձևավորվի նոր կառավարություն՝ պարզ կդառնա ժամեր անց:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։                                                                                           

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված