ԱՊՀ դիտորդները ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում լուրջ խախտումներ չեն արձանագրել
Քաղաքական
ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության առաջին ինը ժամվա ընթացքում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելությունը լուրջ խախտումներ չի արձանագրել: Այդ մասին կիրակի ՏԱՍՍ-ին հայտնել է առաքելության համակարգող Իգոր Կոմարովսկին:
«Ընտրական գործընթացն ընթանում է բավականին հանգիստ, գործնական: Որևէ նկատողություն կամ էական թերություն մեր առաքելության դիտորդները չեն հայտնաբերել», - ասաց Կոմարովսկին:
Նա նշել է, որ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի առաքելությունը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների հետ, որոնք նույնպես փաստել են, որ լուրջ խախտումներ չեն եղել։ Կոմարովսկու խոսքով՝ հայտնաբերված թերությունները տեխնիկական բնույթի են եղել։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից