Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների արդյունքը
Ադրբեջան
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքին, կարծիք է հայտնել, թե Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ճիշտ կգնահատի և կհասկանա այս ճգնաժամի իրական հետևանքները, ինչպես նաև ճիշտ եզրակացություններ կանի, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հայաստանում շատերն այս ճգնաժամի հիմնական արդյունքը համարում են Հայաստանի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում, բայց դրա արմատները շատ ավելի խորն են, դրանք հասնում են անցյալ»,-ասել է նա:
Ջեյհուն Բայրամովը նաև կարծիք է հայտնել, թե որքան շուտ անվիճելի լինի տարածաշրջանում երկրների բնականոն զարգացման սկզբունքը միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխանության շրջանակում հարաբերությունների կարգավորման միջոցով, այնքան շուտ Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները, կկարողանան տեսնել արդյունքները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)