Սա հեղափոխության վերջին փամփուշտն էր. Քոչարյան
Քաղաքական
«Իմ տպավորությունը, որ, այնուամենայնիվ, այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը, և այդ գործոնը էապես ուժեղացրեց այն հանագամանքը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ակտիվ ընտրություններին, երկուսը` ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը` ակտիվորեն մասնակցելով քարոզարշավին»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քոչարյանը։
«Մենք չկարողացանք կոտրել այդ հանգամանքը։ Քարոզարշավը շատ կարճ էր, չէինք հասցնում, և հատկապես գյուղական վայրերում մենք բավական քիչ հանդիպումներ ենք ունեցել։ Եվ, եթե նկատել եք, իշխանությունը բավական մեծ արդյունքներ է գրանցել հենց գյուղական վայրերում։ Մարդիկ երևի վերջին պահին կողմնորոշվեցին ու գնացին, քվեարկեցին իշխանության օգտին։ Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր»,– ասաց նա։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից