Ես շարունակում եմ մնալ հայ, հավատալ հայի քիչ, բայց իսկական ու որակով տեսակին. Արմինկա
ԱյլԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել.
«Էս համատարած քաոսի ու մղձավանջի մեջ մնում է միայն պինդ գրկել ու փայփայել մեր սիրելիներին ու հարազատներին:
Անգնահատելի զգացոցողություն է, երբ մտքերդ, հույզերդ, վախերդ ու երազանքներդ կիսում են համախոհ մարդիկ՝ընտանիքում, ընկերների շրջանում կամ,պարզապես, ծանոթ ու անծանոթ միջավայրում:
Ես շարունակում եմ մնալ ՀԱՅ, հավատալ հայի քիչ, բայց իսկական ու որակով տեսակին, հայի կամքին ու արժանապատվությանը:
Խավարամիտները ,ցավոք, գերիշխող մեծամասնություն են այսօր,բայց միշտ հիշել է պետք,որ ԼՈՒՅՍԸ հաղթում է խավարին»: