Սեքսապաթոլոգը նշել է կատարյալ սեքսի համար առանցքային հարցը
ԱյլՍեքսապաթոլոգ Էմիլի Մորսը նշել է այն առանցքային հարցը, որը պետք է տալ զուգընկերոջը` նրա հետ կատարյալ սեռական հարաբերություն ունենալու համար, գրում է Led Bible-ը:
Ինչպես պատմել է մասնագետը, այս արտահայտությունը պարզ է հնչում` «Սա քեզ դո՞ւր է գալիս»: Մորսի խոսքերով` սա «ամենաթեժ բաներից մեկն է» և «սեռական հաջողության բանալին», քանի որ այն թույլ է տալիս ձեր զուգընկերոջը ասել` արդյոք դուր է գալիս իրեն ձեր գործողությունները, և նաև հնարավորություն է տալիս նրան ասել, թե ինչպես կարող եք դրանք բարելավել:
Փորձագետը բացատրել է, որ որոշ մարդիկ կարծում են, թե իրենց զուգընկերն ինտուիտիվ գիտի իրենց սեռական ցանկությունները, սակայն դա միշտ չէ, որ այդպես է: Եթե նրան ասեք, որ ինչ-որ բան ճիշտ է անում, դա կհանգեցնի ավելի մեծ հաճույքի, կխորացնի կապը և կբարելավի հաղորդակցությունը կյանքի այլ ոլորտներում:
Ավելի վաղ Էմիլի Մորսը նշել էր ամռանը սեռական կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու միջոցները: