Այս խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արամ Վարդևանյան
ԱյլՓաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ծանոթացա դատախազության Հայկական ժամանակ օրաթերթով տարածված պարզաբանմանը: Կարող եմ ուղղակի ասել, որ նվազագույն մարդասիրական մոտեցում չունեցող «պարզաբանման» հեղինակները իրավունքի, իրավունքի գերակայության հետ առնչություն չունեն: Փաստորեն նույնիսկ Մայր Աթոռի հորդորը ևս չնկատեցին: Ուղղակի հիշեցնեմ, որ այս խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է, պատճառված բարոյական և առողջության վնասի համար` պատասխանատվություն լինելու է: Վստահ եղեք»: