Լյուբով Ուսպենսկայան կիսվել է անկեղծ լուսանկարով
ԱյլՌուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Ինստագրամի իր էջում կիսվել է անկեղծ լուսանկարով, որում ցույց է տվել իր բեմական հագուստի գայթակղիչ հատվածը:
67-ամյա «շանսոնի թագուհին» լուսանկարվել է սև տոպ-կորսետով` տեսախցիկի առջև ցուցադրելով իր փարթամ կուրծքը:
Երգչուհու սեքսուալ կերպարը լրացրել են սև շորտերը և երկարաճիտ կոշիկները: Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները հաճոյախոսություններ են հղել կատարողին՝ նշելով, որ նա Մադոննայից էլ ավելի տպավորիչ տեսք ունի:
Այնուամենայնիվ, որոշ օգտատերերի դուր չի եկել կադրը: Նրանք երգչուհուն մեղադրել են ֆոտոշոփ օգտագործելու մեջ և նշել, որ իր տարիքում արժե ավելի համեստ լինել:
«Էլեգանտ տարիքի համար շատ գռեհիկ է»,- գրել է օգտատերերից մեկը: