Պարզվել է, թե որն է սեքսի համար լավագույն վայրը
ԱյլԱմերիկյան USA Today հրատարակությունը հրապարակել է ուսումնասիրության արդյունքները, որոնք պարզել են, թե որ վայրերն են ճանաչվել լավագույնը` սեքսի համար: Մեծ տարբերությամբ հաղթել են մեքենաները: Դրանք նախընտրում է հարցվածների 48%-ը: Երկրորդ տեղում բավականին հետաքրքիր տարբերակ է` «ուրիշի անկողնում» (33%): Այստեղ, ցավոք, չի բացատրվում ՝ արդյոք ամերիկացիները սիրում են սիրով զբաղվել իրենց, թե ուրիշի մեքենայի մեջ:
Հարցվածների 27% -ը ընտրել է անտառը:
Մասնակիցներին նաև հարցրել են, թե որտեղ են ցանկանում սեռական հարաբերություն ունենալ, բայց դեռ չեն փորձել: Կանանց շրջանում 26%-ը նշել է լողափը: Հետաքրքիր է, որ նրանց մեջ, ովքեր արդեն փորձել են դա, միայն 23% -ն է ընդունում ծովի ափը որպես հաջողված տեղ: Տղամարդկանց շրջանում օդաչուների խցիկը գլխավորում է չիրականացված ֆանտազիաների ցուցակում:
Մեքենայի մեջ սեքսը իրականում տարածված է ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում: Անցյալ տարի USA Today-ը հարցում էր անցկացրել տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի վարորդների շրջանում, և պարզվել է, որ մեքենաների սեփականատերերի 15%-ը հարաբերություն են ունեցել նույնիսկ մեքենա վարելիս: