Սոս Ջանիբեկյանի նախկին կինը բացահայտել է իր նոր ընտրյալին (լուսանկար)
ԱյլՈճաբան, նախկինում հաղորդավարուհի Մադոննան իր ամառային հանգիստը վայելում է սիրելիի հետ Կիպրոսում:
Դերասան Սոս Ջանիբեկյանի նախկին կինը բացահայտել է իր նոր սիրեցյալին: Ինստագրամի իր էջում պատասխանելով երկրպագուների հարցերին` Մադոննան նշել է, որ իր ընտրյալն Իտալիայից է:
Մադոննան խոստովանել է, որ ինքը և սիրելին արդեն մի տարի է, ինչ միասին են և ծանոթացել են Երևանում` «Հայերն 90-ականներին» երեկույթին:
Նշենք, որ ավելի վաղ Սոս Ջանիբեկյանը լուսանկար էր հրապարակել դստեր` Անաիսի հետ` նշելով, որ հանգստանում են Դիլիջանում:
Հիշեցնենք, որ Մադոննայի ու Սոսի բաժանության մասին հայտնի դարձավ 2019-ի օգոստոսին, սակայն զույգն ավելի վաղ էր բաժանվել։