«Հրապարակ». Հետընտրական հաշվեհարդար նաեւ ԲԿ տնօրենների նկատմամբ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հետընտրական հաշվեհարդար է տեսնում ոչ միայն համայնքապետերի նկատմամբ, այլեւ տարբեր կառույցների ներկայացուցիչների, որոնք աչքի են ընկել ընդդիմադիր հայացքներով, աջակցել են ընդդիմությանը կամ արտահայտվել նրա օգտին։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընտրություններից հետո Աչաջուր համայնքի եւ Իջեւանի բժշկական կենտրոնների տնօրեններին՝ Կորյուն Վարդապետյանին եւ Էդուարդ Գրիգորյանին, փոխանցել է՝ ազատման դիմումներ գրել․ առայժմ «լավով» են զգուշացրել։ Ո՛չ մարզպետի, ո՛չ ԲԿ ղեկավարների հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց։
ԲԿ տնօրենների շրջապատից տեղեկացանք, որ բուժկենտրոնի ղեկավարների հանցանքն այն է, որ իրենց շրջապատում ընդամենը չեն թաքցրել, որ ընտրելու են Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը»: