Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերը համատեղ զորավարժություն կանցկացնեն
ԱդրբեջանԱդրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատները սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
«Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ երեք եղբայրական երկրներ (Ադրբեջան, Թուրքիա և Պակիստան - խմբ.) համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Որոշումն արդեն ընդունված է: Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները անցկացվելու են Ադրբեջանում: Դրանք (վարժություններ - խմբ.) սպասվում են սեպտեմբերին », - ասել է Հասանովը Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով ՝ զորավարժություններին ներգրավված երկրների փորձագիտական խմբերը գտնվում են Ադրբեջանում:
«Նրանք գնահատում են զորավարժությունների տարածքը, բարձր են գնահատում մեր պատրաստվածությունը», - ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: