«Ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը». Ալիևի նոր պահանջները
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հայտարարել է, թե «Հայաստանը միայն մեկ ճանապարհ ունի՝ նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից», հաղորդում է Interfax-ը:
«Հայաստանը միայն մեկ ճանապարհ ունի ՝ նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պահանջներից, և ընդհանրապես չօգտագործել Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը», - ասել է Ալիևը շաբաթ օրը ադրբեջանական բանակի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` «Լեռնային Ղարաբաղ տարածքային միավոր գոյություն չունի, և ԼՂ հակամարտություն գաղափար գոյություն չունի»:
«Ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ այդ մասին և ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է, Հայաստանը պետք է ճանաչի դա և աշխատի մեզ հետ սահմանների որոշման ուղղությամբ», - ասաց Ալիևը:
Նրա խոսքով՝ պետք է ստեղծվի սահմանների սահմանազատման աշխատանքային խումբ և աշխատանքներ տարվեն խաղաղության համաձայնագիր պատրաստելու ուղղությամբ: