Իմ սրտում ավելացրիր ևս մի վերք. Արմինկա
ԱյլԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ում մահացել է սիրված հաղորդավար, պրոդյուսեր Գևորգ Եղիազարյանը:
Երգչուհի Արմինկան իր ընկերոջ մահվան կապակցությամբ գրառում է կատարել Ինստագրամի իր էջում:
«Սա իմ ու քո վերջին նկարն ա ու մեր անցկացրած վերջին անմոռանալի երեկոն՝մեր ընկերների հետ, ընդամենը մի քանի օր առաջ…
Ինչքան խոսեցինք,հիշեցինք մեր հին ու բարի օրերը,ինչքան երազանք ու պլաններ փոխանակեցինք…
Բայց Աստված այլ պլաններ ուներ քո հետ կապված…
Գնա,սավառնիր,վերջապես գտիր հանգստությունդ՝էս անհանգիստ աշխարհից…
Իմ սրտում ավելացրիր ևս մի վերք, բայց նաև էնտեղ թողեցիր քո պոզիտիվ ու բարի անունը, ընկեր ջան,
իմ խենթ ու խելառ Գև…»,- գրել է երգչուհին` կից հրապարակելով Գևորգ Եղիազարյանի հետ լուսանկար: