Հայաստանը պետք է լիովին գիտակցի, որ մենք կարող ենք կատարել ցանկացած ռազմական խնդիր, և ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ. Ալիև
ԱդրբեջանՀայաստանը պետք է լիովին գիտակցի, որ մենք կարող ենք կատարել ցանկացած ռազմական խնդիր, և ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Նրանք պետք է իմանան, որ երկաթե բռունցքը մնում է տեղում: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է Trend-ը:
«Մենք հաղթող երկիր ենք: Մենք ոչնչացրեցինք Հայաստանը, դուք շատ լավ գիտեք, թե ինչ դժվար պայմաններում: 30 տարվա ընթացքում նրանք կառուցել են վեց պաշտպանական գծեր և ամրություններ: Այս շրջանի բնական ռելիեֆը նրանց համար շատ բարենպաստ էր: Մենք ազատագրեցինք այս հողերը կյանքի և արյան գնով, մեր քաջ որդիների սխրանքով: Մեր երիտասարդությունը, զինվորները, սպաները գնացին մահվան: Բոլորն ասացին` մենք կմեռնենք, բայց հետ չենք դառնա: Նման բարդ պայմաններում մենք նվաճեցինք հաղթանակը: Հետեւաբար, Հայաստանը պետք է լիովին գիտակցի, որ մենք կարող ենք կատարել ցանկացած ռազմական խնդիր, և ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Նրանք պետք է իմանան, որ երկաթե բռունցքը մնում է տեղում», - ասել է Ալիևը: