Հրդեհ Արմավիր քաղաքի աղբավայրում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
Արտակարգ Պատահար
Հունիսի 26-ին, ժամը 21։52-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մոտ 2 հա տարածքում այրվում է աղբ. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է քաղաքապետարանի 1 տրակտոր և 1 ջրատար։
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Արմավիրի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներն աղբավայրում իրականացնում են հերթապահություն։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից