Բրիտանուհին հարսանեկան զգեստ է գնել և դրա մեջ գաղտնի հաղորդագրություն հայտնաբերել
ԱյլԲրիտանացի հարսնացուն սեքնդ-հենդ խանութից գնել է հարսանեկան զգեստ և դրա մեջ գաղտնի հաղորդագրություն հայտնաբերել:
Daily Star-ի հաղորդմամբ` Լորա Թրաուերը լրագրողներին պատմել է, որ զգեստը փորձելուց անմիջապես հետո որոշել է գնել այն, քանի որ իրեն դուր է եկել դիզայնը: Հանդերձանքն արժեցել է 150 ֆունտ ստերլինգ և այն անթերի համապատասխանել է Լաուրայի կազմվածքին:
Հրապարակման համաձայն՝ գնումից անմիջապես հետո բրիտանուհու ուշադրությունը գրավել է զգեստի ներսում կցված գրությունը:
«Նամակում նշված էր զգեստի նախորդ տիրոջ անունը և նրա հեռախոսահամարը: Աղջիկը խնդրել էր հարսանիքից լուսանկարներ ուղարկել իրեն, քանի որ ցանկանում էր տեսնել, թե ով է հաջորդը հագնելու իր զգեստը», - պատմել է Թրոուերը:
Բրիտանուհու խոսքով` իրեն դուր էր եկել գրությունը եւ անմիջապես գրել էր դրա հեղինակին: Պարզվել է, որ նախորդ տիրոջ անունը Ֆրան է: «Ես նրան լուսանկարներ եմ ուղարկել մեկ տարի անց տեղի ունեցած իմ հարսանիքից»,- ասել է Լաուրան: