Ֆուտբոլային խաղի ժամանակ տրիբունաներում նստած զույգը հայտնվել է անհարմար դրության մեջ (տեսանյութ)
ԱյլԱնգլիական ֆուտբոլային թիմերի միջև խաղի ժամանակ հեռուստադիտողներն ուղիղ եթերում տեսել են ավելին, քան սպասում էին, հայտնում է news.com.au-ն:
Պարբերականի հաղորդմամբ` ֆուտբոլային հանդիպման ժամանակ օպերատորը տեսախցիկը մի պահ ուղղել է դեպի տրիբունաները և պատահաբար նկարահանել զույգի խրախճանքը:
Կադրերում երեւում է, թե ինչպես է կապույտ զգեստով մի աղջիկ շրջվում դեպի իր ետեւում նստած տղաները՝ նրանց ինչ-որ բան ասելու: Այդ պահին նրա կողքին նստած տղամարդը օգտվում է ստեղծված իրավիճակից և կծում իր վրա հենված շիկահերի կրծքից: