Հղի Քարդի Բին ամբողջովին մերկ լուսանկար է հրապարակել
ԱյլԱմերիկացի ռեփեր Քարդի Բին Ինստագրամի իր էջում կիսվել է բավականին անկեղծ լուսանկարով, որում ներկայացել է ամբողջովին մերկ:
Կադրում 28-ամյա աստղը ցուցադրել է ոչ միայն գայթակղիչ կազմվածքը, այլ նաև սպիտակ գույնով ներկված կուրծքն ու փորիկը:
Ավելի վաղ ռեփերը BET Awards մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել էր, որ ամուսնուց` ռեփեր Օֆսեթից, սպասում է երկրորդ երեխային:
Լուսանկարը ժամերի ընթացքում ստացել է ավելի քան 11 միլիոն հավանում և հազարավոր շնորհավորանքներ ու դրական խոսքեր` երկրպագուներից: