Ստեփանակերտում վրաերթի են ենթարկել 19-ամյա պատանու
Արտակարգ Պատահար
Հունիսի 29-ին, ժամը 22:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ. Ս.-ն (ծնված 1977թ.) վարելով իրեն պատկանող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավթի և Վ.Մամիկոնյան փողոցների խաչմերուկում` հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ Օ. Ա.-ին (ծնված 2002թ.):
Արցախի ՆԳ նախարարությունից հայտնում են, որ վերջինս զույգ ծնկների սալջարդ վնասվածքներով շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից