Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է բանակցություններ սկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ
ԱդրբեջանԲաքուն Երևանին առաջարկում է երկկողմ բանակցություններ սկսել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: «Տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը, բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձևավորումը այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության շնորհիվ ստեղծվել է աննախադեպ շանս»,- ասել է Բայրամովը: Նա նշել է, որ Ադրբեջանը Հայաստանի կողմից դրական արձագանք է ակնկալում խաղաղարար նախաձեռնությունների համար: