Կրկեսում եղնիկը հարձակվել է վարժեցնողի վրա (տեսանյութ)
ԱյլԲարնաուլում կրկեսային ներկայացման ժամանակ եղնիկը հարձակվել է վարժեցնողի վրա: Բարեբախտաբար, աղջիկը հասցրել է բռնել կենդանու եղջյուրներից և նրան օգնության են հասել կրկեսի աշխատողները:
Նշվում է, որ վարժեցնողը միայն թեթև քերծվածք է ստացել: Եղնիկին, այնուամենայնիվ, չեն պատժել` խղճալով վախեցած կենդանուն:
Կրկեսի ներկայացուցիչների խոսքով՝ հարձակման պատճառը սխալ տեղադրված ռեկվիզիտն է եղել: «Ինչո՞ւ նախատել նրան: Նա մեղավոր չէ, որ այդպես եղավ: Պարզապես հետագայում նրանք ավելի հաճախ կգան նրա մոտ, կշոյեն նրան, փորձեր կանեն նրա հետ, որպեսզի այլևս չվախենա», - ասել են կրկեսի ներկայացուցիչները: